• USD 483.66
  • GBP 640.22
  • EUR 567.24
  • RUB 8.15
  • GEL 178.31
Նոյեմբեր 22, 2017
Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
11.11.2017 | 13:05

Տարկետում, թե ծառայություն բանակում

Վերջին օրերին ուսանողության մի մասի կողմից սկսած դասադուլերի և ցույցերի նապատակը, ըստ դրանց կազմակերպիչների, տարկատման վերադարձն է, որը նախկինում որոշ ուսանողների հնարավորություն էր տալիս խուսափել բանակում ծառայությունից ։ Իրերի նման դասավորությունը միշտ էլ բողոքարկվել է այն ուսանողների կողմից, ովքեր կատարել էին իրենց ծառայությունը՝ կիսատ թողնելով իրենց ուսումը, ապա այն շարունակելով ծառայությունից հետո։

 

Այս հանգամանքը պարբերաբար բողոքարկվել է նաև Պաշտպանության նախարարության կողմից: Առաջին անգամ դեռ Վազգեն Սարգսյանի ղեկավարության օրոք՝ 1996թ․, ապա, երբ նախարարը Սերժ Սարգսյանն էր՝ 2004թ․ և հիման Վիգեն Սարգսյանի ժամանակ։ Եթե նախորդ 2 անգամները այս հարցը հնարավոր էր եղել չեղարկել, սկզբում Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանի, իսկ 2004թ․-ին ուսանողական շարժման շնորհիվ, ապա այսօր թվում է, թե այս հարցի շուրջ Պաշտպանության նորանշանակ նախարարը ավելի վճռական է տրամադրված և ունենալով քաղաքական մեծամասնություն խորհրդարանում՝ պատրաստվում է այն անցկացնել։

 

Երկու օր առաջ այս հարցի շուրջ նույնիսկ հանդիպեցին ուսանողական ցույցի ներկայացուցիչները և հանրապետության վարչապետը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Պաշտպանության ու Կրթության նախարարները: Ինչպես և սպասվում էր, հանդիպումը արդյունքներ չտվեց. ուսանողները մնացին իրենց կարծիքին, կառավարությունը՝ իր։ Նկատենք, որ հանդիպման ժամանակ Վիգեն Սարգսյանի կողմից ներկայացվեց նոր օրենքից բխող արտոնությունների՝ տարկետման նոր հնարավարությունները, որոնք, սակայն, ի տարբերություն նախկինի, չեն նախատեսում փոխուստ բանակից, այլ ամեն դեպքում ծառայելը Հայկական բանակում մնում է որպես վերջնական արդյունք։

 

Որո՞նք են այս փոփոխություներին կողմ և դեմ արտահայտվող հիմնական թեզերը։ Վերջին օրերին առաջ քաշած այն հարցը, թե սա հարված է հայկական գիտությանը, ոչ մի քննադատության  չի ենթարկվում, քանի որ հետազոտությունները ցույց են տալիս, որ գիտական կոչումներ  ստացած ու ծառայությունից ազատված տղաների միայն 15%-ի է հետագայում գիտությամբ զբաղվում, մյուսները այդ մասին մոռանում են բանակից ազատման բաղձալի թերթիկը ստանալուց անմիջապես հետո։ Իմ դասախոս կոլեգաների պնդումները,  թե հնարավոր է  դրանից հետո էլ ավելի պակասի ուսանողների թիվը, նույնպես ընդունելի տարբերակ չէ, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ուսումնատենչ երիտասարդները բուհ են գալիս նաև բանակի ծառայությունից հետո, հետաբար ուսամ  ձգտողը միշտ էլ կգտնի իրեն թե՛ մինչև ծառայությունը և թե ՛դրանից հետո։

 

Հայաստանը, գտնվելով բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում, կարիք ունի մարտունակ և մշտապես համալրվող բանակի, որը թե՛ պետության, թե՛  տարածաշրջանում խաղաղության պահպանման միակ գրավականն է։ Բացի այդ,  բանակը կարիք ունի անընդհատ նորարարական տեխնալոգիանների ներմուծման ու թարմացման, ինչը հնարավոր է իրականացնել երիտասարդ կադրերի շարունակական ներգրավման միջոցով։ Պետության անվտանգության հիմնական ուժը նաև պահեստազորն է, որը ստեղծվում է ի հաշիվ բանակում ծառայած տղաների, որոնք այսպիսով ռազմական նոր գիտելիքներ են ձեռք բերում և ամրացնում են պետության պաշտպանությունը։

 

Ահա այս համակարգի շարունակականության, ինչպես նաև արդարության սկզբունքի ներմուծման համար կարիք կա, որ ծառայությունը լինի բոլորի համար պարտադիր առանց բացառությունների, ինչը կամրացնի ու կուժեղացնի հավատը դեպի Հայկական բանակ։

 

 

Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու


    Լրահոս
    ՌԱԿ
    Թէքէեան մշակութային միութեան համաշխարհային խորհուրդի կազմութիւն
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas