• USD 483.86
  • GBP 643.87
  • EUR 572.89
  • RUB 8.29
  • GEL 178.22
Նոյեմբեր 24, 2017
Աշխարհի ձայն, Լրահոս
13.11.2017 | 12:37

ԱՄՆ քաղաքականությունը չի բարելավում Մերձավոր Արևելքի իրավիճակը. Յըլդըրըմ

Միացյալ Նահանգների վարած քաղաքականությունը չի նպաստում  Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ կայունության հաստատմանը: Այս մասին ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հաղորդում է Anadolu գործակալությունը:

«Քրդական բանվորական կուսակցությունը եւ նրա՝ Սիրիայում գործող ճյուղավորում-ջոկատները` «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» եւ «Ժողովրդավարական դաշինք» կուսակցությունը, ուղղակի սպառնալիք են Թուրքիայի ազգային անվտանգության համար, - ասել է վարչապետը: Պայքարելով «Իսլամական պետություն»  ահաբեկչական կազմակերպություն դեմ՝  ԱՄՆ-ը  համագործակցում է նրանց հետ: Չեմ կարծում, որ Վաշինգտոնի վարած ներկայիս քաղաքականությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատումը»:

 

Նշենք, որ նոյեմբերի 7-ից մինչեւ 11-ը ԱՄՆ-ի կատարած այցի ընթացքում Յըլդըրըմը նաեւ նշել է, որ «Թուրքիան հուսով է, որ Վաշինգթոնը շուտափույթ վերջ կդնի   սիրիական քրդերի հետ համագործակցությանը»: Հիշեցնենք, որ Թուրքիան դժգոհ է ԱՄՆ-ի՝  Սիրիայի քրդերին   զենք մատակարարելու հարցում վարած քաղաքականությունից: Անկարան մի քանի անգամ նշել է, որ  Վաշինգտոնի` Սիրիայի քրդերին զենք առաքելու որոշումը լուրջ սխալ է


    Լրահոս
    ՌԱԿ
    Հրաչ Գույումջյանի ելույթը Աթենքում ՌԱԿ 96-րդ տարեդարձին
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas