• USD 483.66
  • GBP 640.22
  • EUR 567.24
  • RUB 8.15
  • GEL 178.31
Նոյեմբեր 22, 2017
Գլխավոր լուր, Աշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս
13.11.2017 | 13:01

Պատերազմը նկար վառելուց է սկսվում...

Միջին Արեւելքում եւ հատկապես Լիբանանում գրանցվող արագ զարգացումները զուտ տեղական բնույթ չեն կրում: Շատերը նույնիսկ վստահ են, որ Բեյրութը մի վայր է, որտեղ գծվում են շրջանի ապագայի ծրագրերն ու քարտեզները:

Ինչքանո՞վ է ճիշտ այս մոտեցումը՝ պարզ չէ, սակայն բացահայտ է, որ մինչեւ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականը շրջանը մի այլ իրավիճակում էր, իսկ հիմա՝ հրաժարականից 9 օր հետո իրավիճակը բոլորովին այլ է:

Ալ-Ռիադի թագավորության ներսում ընթացող զարգացումների ֆոնին ու մանավանդ հարյուրից ավելի ազդեցիկ գործիչների բանտարկությունից հետո երիտասարդ Մոհամմեդ Բին Սալման իշխանը պատրաստում է իր իշխանական ձին:

Թագավորության ներսում կատարված դեպքերի  մասին խոսելիս միջազգային վարկ ունեցող վերլուծաբաններն ասում են, թե գահաժառանգն ապրում է իր «աստեղային ժամը» եւ անվրդով կերպով շարունակելու է իր «հաղթարշավը»՝ հասնելու շախմատային «մատ» իրավիճակի ու սպիտակ հեղաշրջում կատարելով բազմելու է իր «հոր գահին»:

Այս ամենից հետո հստակ է դառնում, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգի «հախուռն» կեցվածքները զարմացրել են թագավորության սերտ դաշնակից համարվող մի շարք երկրների ղեկավարների, որոնք Աբդըլ Ազիզների արքունիքի հետ կնքված ֆինանսական մեծ գործարքների ու զենքի վաճառքով ձեռք բերված շահութաբեր գործերի համար գերադասում են լռել այսպիսի մի պահի, երբ վտանգվում է ամբողջ Միջին Արեւելքի անվտանգությունը:

Վերադառնալով Բեյրութում կատարված դեպքերին՝ հստակ է, որ շրջանային խաղերում, որպես «ամենաթույլ օղակ» համարվող Լիբանանը բոլոր հարմարություններն ունի դառնալու նոր բախումների «հանգիստ վայր»:

Սիրիացի փախստականներ, զինյալ պաղեստինցիներ եւ ծանր տարակարծությունների մեջ հայտնած քաղաքական ուժեր: Ահա Լիբանանի «լարված զսպանակի» հիմնական լարերը, որոնց շնորհիվ է նաեւ, որ սաուդցիները փորձելու են վերստին ստանալ այն, ինչ կորցրել են Եմենում եւ հատկապես՝ Սիրիայում:

 

Ի վերջո, տեղին է հիշեցնել, որ երկար տարիների «պատերազմական փորձ» ունեցող Լիբանանի համար նման բարդ իրավիճակները նորություն չեն համարվում:

 

Լիբանանցիները սովոր են պատերազմի, բայց հոգնել են հակամարտություններից ու արյունահեղություններից:

Պատերազմի մասին խոսելով՝ հիշեցման կարգով պետք է նշել, որ Լիբանանի նման «գերզգայուն» մի երկրում զինյալ բախումները սկսվել են քաղաքական դեմքերի լուսանկարներ վառելով, մի բան, որին անցած շաբաթ օրն ականատես դարձան Լիբանանի կարեւորագույն համայնքներից համարվող սյուննիների մայրաքաղաք Թրիփոլիում, ուր մոլեգնած մարդիկ կրակի տվեցին դեպի Սաուդյան Արաբիայի թագավորական գահը «շտապող» Մոհամմեդ գահաժառանգի լուսանկարները:

Արդյո՞ք սա ինչ-որ բան է հուշում՝ ասենք զարգացումները քաղաքական մի կուրսի ավա՞րտն են, որից հետո նոր եւ համեմատաբար ավելի տանելի հանգրվան է երեւալու...

 

Ս. Ա.


    Լրահոս
    ՌԱԿ
    Թէքէեան մշակութային միութեան համաշխարհային խորհուրդի կազմութիւն
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas