• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Բաժանող գծեր չեն կարող լինել մեր ազգի ժառանգների սրտերում

Գիտեմ, որ սահմաններ են բաժանում մեզ, ինչ-որ գծեր աշխարհի քարտեզի վրա, բայց հազիվ թե նման գծերը կարողանան սահման դնել մեր հին, հեռավոր ազգի ժառանգների սրտերում, եթե նույնիսկ նրանք ապրելու լինեն տարբեր մոլորակների վրա:

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

Աշխարհի ձայն, Լրահոս
13.11.2017 | 13:35

Սաադ Հարիրին խոստացել է տուն վերադառնալ

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին, ով գտնվելով  Սաուդյան Արաբիայում  8 օր առաջ հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին, հայտնել է, որ «մի քանի օրից»  տուն է վերադառնալու, որպեսզի պաշտոնապես հրաժարական կտա: Այս մասին նա ասել է Future հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է BBC- ն:

«Ես հրաժարական եմ տվել: Շուտով կմեկնեմ Լիբանան  եւ   սահմանադրական ճանապարհով կհեռանամ իմ զբաղեցրած պաշտոնից», - ասել է նա:

Հարիրին հավելել է, որ իր հրաժարականը «Լիբանանի համար սկիզբն էր»:

Նա նաեւ ասել է, որ Սաուդյան Արաբիայում իրեն ոչինչ չեն պարտադրել:

«Ես այստեղ ազատ եմ: Եթե ​​ես վաղն իսկ ցանկանամ տեղափոխվել, ապա կանեմ դա », - ասել է Հարիրին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիբանանի նախագահ Միշել Աունը «առեղծվածային» էր կոչել Հարիրիի հետ կապված իրավիճակը: Նա այն կարծիքն է հայտնել, որ Հարիրին առեւանգվել է  եւ նախկին պաշտոնյայի կողմից արված ցանկացած հայտարարություն «չի արտացոլում իրերի իրական վիճակը»:

 

 

 

Թարգմանությունը՝ Գոհար Մակարյանի


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /