• USD 484.37
  • GBP 635.69
  • EUR 565.5
  • RUB 7.15
  • GEL 185.19
Սեպտեմբեր 19, 2018
Կտակում եմ մեր սերունդներին՝ լավ տիրապետել հայոց լեզվին

Ինձ հաջորդող սերունդներին կտակում եմ լավ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել  հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:

 ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

Լրահոս, Հայաստան
13.11.2017 | 17:01

Գրիգոր Մխիթարյանը սամբոյի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ

Սոչիում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Մխիթարյանը նվաճել է ոսկե մեդալ:

Մարտական սամբոյի 52 կգ քաշային կարգի եզրափակչում Մխիթարյանը հաղթել է ղրղզ Մուհամեդալի Էրգեշովին:

Վաչիկ Վարդանյանը (68 կգ) դարձել է աշխարհի փոխչեմպիոն՝ եզրափակչում զիջելով ռուսաստանցի Դանիիլ Վոեւոդինին:

 

Ավելի վաղ մարզական սամբոյում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) եւ Արսեն Խանջյանը (100 կգ)՝  նվաճել բրոնզե մեդալ:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /