• USD 486.78
  • GBP 644.89
  • EUR 574.01
  • RUB 8.17
  • GEL 178.88
Նոյեմբեր 20, 2017
Աշխարհի ձայն, Լրահոս
13.11.2017 | 19:38

Էրդողանը ԱՄՆ-ին և ՌԴ-ին կոչ է արել Սիրիայից դուրս բերել իրենց զորքերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին Սիրիայի տարածքից  դուրս բերել զորքերը  ճգնաժամի քաղաքական լուծման համար: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ասվում է, որ ճգնաժամը չի լուծվում ռազմական ճանապարհով: Ուստի, թող նրանք դուրս բերեն զորքերն ու  զինվորականներին, եւ ճգնաժամի լուծումը քաղաքական կլինի: Եկեք միասին փնտրենք ընտրության ուղիներ», - ասել է նախագահը:

Նա նաեւ նշել է, որ թուրքական կողմը դեմ է եղել 2003 թվականին ԱՄՆ զորքերի՝ Իրաք  ներթափանցմանը:

 

 

«Հաճախ մի բան է ասվում, բայց , ցավոք սրտի , այլ բան կատարվում է: Ամերիկան ​​Սիրիայի հյուսիսում ունի հինգ ռազմաբազա եւ եւս ութն այլ տարածքներում` ընդհանուր՝ 13: Կան զենքեր, որոնք ԱՄՆ-ն է Սիրիա  բերել: Ռուսաստանը հինգ ռազմաբազա ունի Սիրիայում: Ինչպե՞ս վարվել այսպիսի ակնհայտ բաներրի», - նշել է Էրդողանը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas