• USD 486.78
  • GBP 644.89
  • EUR 574.01
  • RUB 8.17
  • GEL 178.88
Նոյեմբեր 20, 2017
Աշխարհի ձայն, Լրահոս
14.11.2017 | 13:32

Իրանը Հայաստանին հորդորել է զգույշ լինել Իսրայելի հետ հարաբերություններում

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին Հայաստանին հորդորել է  ավելի զգույշ լինել Իսրայելի հետ հարաբերություններում:

 

«Մենք չենք միջամտում երկրների ներքին գործերին, բայց քանի որ մենք ճանաչում ենք  սիոնիստական ​​ռեժիմը, գիտենք, որ այդ ռեժիմը փորձում է խարխլել տարածաշրջանի  կայունությունը, խորհուրդ է տրվում, որ հայերը հոգ տան Կովկասյան տարածաշրջանում ռեժիմի գործողությունների հանդեպ: Ընդհանուր առմամբ, տարածաշրջանի երկրները պետք է ուշադրություն դարձնեն այդ հարցին », - ասել է Բահրամ Ղասեմին` մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցն Իսրայել:

 

 

Նա նաեւ հավելալել է, որ Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա, եւ այդ երկիրը այն  մի քանի հարեւան երկրներից է, որտեղ ապրում են իրանցիները:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas