• USD 486.78
  • GBP 644.89
  • EUR 574.01
  • RUB 8.17
  • GEL 178.88
Նոյեմբեր 20, 2017
Աշխարհի ձայն, Լրահոս
14.11.2017 | 10:34

Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները վերականգնվել են. Պուտին

Վլադիմիր Պուտինը գտնում է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները գործնականորեն վերականգնվել են:

Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է երեկ Սոչիում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ  ունեցած հանդիպման ժամանակ: ՌԴ առաջնորդը իր թուրք գործընկերոջը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Սոչի ժամանելու համար:

 

«Ես ուզում եմ մեր հանդիպման սկզբում նշել, որ  մեր հարաբերությունները կարող ենք համարյա ամբողջությամբ վերականգնված  համարել», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը 4 ժամ տեւած հանդիպման ժամանակ:

 

Վլադիմիր Պուտինը նաեւ նշել է, որ երկու կողմերն էլ լավագույնս կարողանում են  օպերատիվ կերպով քննարկել առկա խնդիրները եւ պլանավորել առաջիկա անելիքներն ու  որոշումները:

 

 

Իր հերթին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ երկրների միջեւ երկկողմ հարաբերությունները եւ Անկարայի ու Մոսկվայի համագործակցությունը տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում,  կողմերին հնարավորություն են տալիս միասին նայել  դեպի ապագա:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas