• USD 486.78
  • GBP 644.89
  • EUR 574.01
  • RUB 8.17
  • GEL 178.88
Նոյեմբեր 20, 2017
Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
14.11.2017 | 13:03

Հայաստան-Իսրայել հարաբերությունների նոր սկիզբը

Անցած շաբաթվա թերևս կարևորագույն իրադարձությունը ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի՝ Իսրայել կատարած այցն էր ։ Չնայած հայ-իսրայելական հարաբերությունները կարելի է ասել հազարամյակների պատմություն ունեն և այդ մասին առաջին հիշատակումները  թվագրվում են դեռ մ․թ․ա․ առաջին դարից , սակայն նորանկախ Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների հաստատումը գնացել է բավականին բարդ փուլով։ Արդյունքում մինչ օրս չկա երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակ, չկան դեսպանատներ, շատ թույլ են առևատրատնտեսական հարաբերությունները և այդպես շարունակ։

 

Չնայած հանուն ճշմարտության պետք է նշել, որ Իսրայելում, մասնավորապես Երուսաղեմում, միշտ էլ գործել է ոչ մեծ, սակայն բավական  հզոր հայկական համայնք, որը հանձին տեղի Պատրիարքության, իր ներկայությունն է ապահովել այդ պետությունում։ Ինչպես հայտնի է, Երուսաղեմի քրիստոնեկան հատվածը բաժանված է 3 թաղամասերի, որից մեկը հայկականն է։ Հայ առաքելական եկեղեցին, հույն ուղղափառական և ֆրանցիսկանյան (կաթոլիկ) եկեղեցիների հետ  կիսում է նաև Երուսաղեմի հիմնական սրբավայրերը։

 

Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին, հանձին  Երուսաղեմի պատրիարքության,  ամենաազդեցիկ կրոնական կառույցն է այդ երկրում և իր բացառիկ դերակատարությունը ունի քրիստոնեական աշխարհում՝ Սուրբ հողում ներկայացնելով այլ քրիստոնեական եկեղեցիներ նույնպես, մասնավորպես Ղպտի, Ասորի, Եթիովպիական քրիստոնեական եկեղեցիները։ Հարաբերությունների ու ազդեցության նման որակ այդ երկրում ստեղծվել է հարյուրամյակների ընթացքում, Երուսաղեմում իշխող կայսրությունների ու թագավորությունների կողմից՝ ի նպաստ Հայ առաքելական եկեղեցու։

 

Ինչևէ, չնայած պատմական այսպիսի անցյալին, Հայաստան-Իսրայել հարաբերությունները աչքի չեն ընկել հարաբերությունների բարձր մակարդակով և հենց այս փաստով էր պայմանավորված  Էդուարդ Նալբանդյանի այցի հետ կապված հետաքրքրությունը  ոչ միայն հայկական, այլև իսրայելականում ։ Պատահական չէ նաև , որ Նալբանդյանը հանդիպեց այդ պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Սա մեկ անգամ ևս շեշտում է Իսրայելի կողմից հայկական պատվիրակության նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը։

 

Հայ-իսրայելական հանդիպումների խնդրահարույց երկու կետերն Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք  մատակարարելն է և Հայաստան-Իրան բարիդրացիական հարաբերությունները։ Սակայն եթե հայկական կողմը միշտ շեշտել է, որ Իրանի հետ հարաբերությունների որակը երբեք չի ազդի  Իսրայելի հետ բարձր մակարդակի հարաբերությունների կառուցման վրա, ապա Իսրայելի կողմից զենքի մատակարարումը Ադրբեջանին, իսկապես խնդրահարույց է, և այն պետք է դառնա երկկողմ հարաբերությունների քննարկման թեմա։ Այս խնդիրը կարևոր է հատկապես Արցախի հետ շփման գծում իսրայելական անօդաչու համակարգերի հայտնվելուց հետ և հատկապես, երբ տեղական մամուլում հայտնվեց տեղեկատվություն, որ իսրայելցի մասնագետներին ադրբեջանցիները հորդորել են այդ զենքը կիրառել ճակատային գծում հայկական զորքերի դեմ։

 

Կայացած հանդիպումները և երկխոսությունը հույս են տալիս ասել, որ սկսվել է երկխոսության մի գործըթնացը, որը երկու պետությունների միջև շարունակական է լինելու և որ կողմերը կկարողանան գալ ընդհանուր հայտարարի հատկապես խնդրահարույց հարցերում։ Կարևոր է, որ հայկական կողմը կարողանա Իսրայելի ղեկավարությանը հասցնել այն մտահոգությունը, որը կա պաշտոնական Երևանի մոտ Ադրբեջան զենքի մատակարարման առիթով:

 

 

Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas