• USD 483.66
  • GBP 640.22
  • EUR 567.24
  • RUB 8.15
  • GEL 178.31
Նոյեմբեր 22, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Պատմության այս օրը, Հայաստան
14.11.2017 | 11:32

Այսօր ազատության գործիչ Միքայել Նալբանդյանի ծննդյան օրն է

«Մարդու համար վերևից եկած ազատությունը ցողից ավելի չէ, եթե մարդը նախ՝ ինքը յուր մեջ ազատ չէ, և երկրորդ՝ այնուհետև ինքը պիտի բռնանա յուր ընկերների վրա»

 

 Միքայել Նալբանդյանը ծնվել է 1829թ․-ի նոյեմբերի 14-ին Նոր Նախիջևանում բնակվող արհեստավորի տանը ։ Ապագա բանաստեղծը 1837-1845թթ․-ին ուսանել է Գաբրիել Պատկանյանի երկլեզու դպրոցում։ Առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1851թ․-ին, Թիֆլիսում՝ «Արարատ» շաբաթաթերթում։

Շուտով՝ 1848թ․-ին, Նալբանդյանն աշխատանքի է անցնում Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում որպես քարտուղար։ Այստեղ հալածանքների է ենթարկվում կղերականության և տեղական իշխանությունների կողմից, ինչը ստիպում է նրան թողել պաշտոնը։ Նա մեկնում է Մոսկվա, այնուհետև քննություններ է հանձում Պետերբուրգի համալսարան ընդունվելու համար, որոնք էլ հաջող հանձնելով՝ 1853 թ․-ի հոկտեմբերին Մոսկվայի Լազարյան ճեմարանում ստանում է հայոց լեզվի կրտսեր ուսուցչի պաշտոն։

1854 թ․-ի հունվարին Նալբանդյանը ձերբակալվում է՝ մեղադրվելով «հակաօրինական արարքների» մեջ, սակայն շուտով ազատ է արձակվում։ 1854–58 թթ․-ին որպես ազատ ունկնդիր հաճախում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ։

Այս ամենին զուգընթաց Նալբանդյանը անմիջական մասնակցություն է ունենում Ս. Նազարյանի խմբագրած «Հյուսիսափայլ» ամսագրի ստեղծմանը, սակայն շուտով հեռանում է ամսագրից՝ իր և Նազարյանի միջև առաջացած գաղափարական տարաձայնությունների պատճառով։

 

Արդեն 1860 թ․-ին Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն, որից հետո մեկնում է Կալկաթա՝ ստանալու ժառանգությունը, որը թողել էր մի հայ վաճառական Նոր Նախիջևանի կրթական կենտրոնների համար։ Դեպի Կալկաթա ճանապարհին նա լինում է Թիֆլիսում, որտեղ հանդիպում է Ղ. Աղայանի, Հ. էնֆիաճյանի և այլ գործիչների հետ, լինում է նաև Հայաստանում և Թուրքիայում։

Կ. Պոլսում Նալբանդյանը «Մեղու» հանդեսի խմբագիր Սվաճյանի հետ ստեղծում է ժողովրդավարական կազմակերպություն՝ «Երիտասարդների ընկերություն», որը կարևոր մասնակցություն է ունեցել Ազգային սահմանադրությունը իրականացնելու և արևմտահայության վիճակը բարելավելու համար մղված պայքարում։ Հետաքրքրված ազգային հիմնախնդիրներով՝ Նալբանդյանը դիմում է Կ. Պոլսի ռուսական դեսպանին՝ խնդրելով Ռուսաստանի կառավարության հովանավորությունը արևմտահայերի համար։ Այս ճանապարհին կապեր է հաստատում նաև մի շարք հայ և օտարազգի քաղաքական-հասարակական գործիչների հետ։ Նրանց շարքերում էին Խ. Օտյանը, Մ. Մամուրյանը, Հ. Քյաթիպյանը և այլք։ Իտալիայում լինելու շրջանում կապվել է գարիբալդիականների հետ։ Հատկանշական է Սվաճյանին ուղղված նամակը, որտեղ բանաստեղծը գրել է.

 

«Էտնան և Վեզուվին ծխվում են. Արարատի հին վուլկանի մեջ մի՛թե կրակ կմնա իսպառ... մահաբեր մտածություն․․․»

Լոնդոնում ևս նրան հաջողվում է հարաբերություններ հաստատել Լոնդոնի «պրոպագանդիստների»՝  Ա. Գերցենի և Ն. Օգարյովի հետ։ Նա այնքան էր ոգեշնչել տեղի գործիչներին, որ մասնակցում էր «Զեմյա ի վոլյա» ընկերության ծրագիրը՝ Ն. Օգարյովի «Ի՞նչ է հարկավոր ժողովրդին» կոչ-հոդվածը կազմելուն։ Նա նաև մեծ ներդրում է ունեցել արգելված թերթերի ու գրականության վերահրատարակման գործում։ Մ. Բակունինի հետ միջոցներ է ձեռնարկել «Կոլոկոլ» թերթը և արգելված այլ գրականություն Ռուսաստանի հարավային շրջաններում, Կովկասում և Թուրքիայի տարածքում տարածելու համար։ Նալբանդյանը եղել է Փարիզում․ որտեղ հրատարակել է «Երկու տող» և «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունները։

1862 թ․-ի հուլիսի 14-ին Նալբանդյանը հերթական անգամ ձերբակալվել է «լոնդոնյան պրոպագանդիստների» հետ կապեր ունենալու համար։ Սա հայտնի է «32-ի դատավարությունը» անունով։ Նա բանտարկվել է Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցի Ալեքսեևյան ռավելինում, որտեղ գտնվում էին նաև Ն. Չեռնիշեսկին, Ն. Սեռնո-Աոլովևիչը, Ն. Վորոնովը և «Զեմլյա ի վոլյա»-ի մյուս անդամները։ 1865 թ․-ի նոյեմբերին, թոքախտով ծանր հիվանդ վիճակում, Միքայել Նալբանդյանն աքսորվել է Կամիշին, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն։

Նրա գրական ժառանգությունը իսկապես  մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի պատմության, պատմական հիշողության և ապագա սերունդներին կրթելու գործում։ Նրա ստեղծագործություններն իրենց յուրօրինակ ոճով ու տարբերվող ձեռագրով չէին զիջում մեկը մյուսին։ Դրանք իսկապես գլուխգործոցներ էին, որոնցից մեկն էլ այսօր հանդիսանում է ՀՀ Պետական օրհներգը։

 

 


    Լրահոս
    ՌԱԿ
    Թէքէեան մշակութային միութեան համաշխարհային խորհուրդի կազմութիւն
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas