• USD 486.78
  • GBP 644.89
  • EUR 574.01
  • RUB 8.17
  • GEL 178.88
Նոյեմբեր 20, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
14.11.2017 | 17:03

Հայաստանում գործազուրկների քանակը նվազել է

Հայաստանի հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք է փնտրում 88 600  մարդ (որից 57 900 կանայք են, 21 100 հազարը` երիտասարդ): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատանք փնտրողների թիվը  նվազել է 7,8%-ով:

 

 

 

Այլ տվյալներ

 

 

Գործազուրկներ՝ 73 600. 7 տոկոսով քիչ քան 2016-ի հոկտեմբների 1-ին: Այս թվում գործազուրկ կանայք՝ 48 500, երիտասարդներ՝ 17 900:

 

Գործազուրկների մեջ բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը՝ 12,5 տոկոս, միջին մասնագիտական կրթություն ունեցողներինը` 18,1 տոկոս, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողներինը` 5,5%, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողներինը` 54,8 %, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները ` 9,1%:

 

Ըստ տարիքային շեմի. գործազուրկների 24,3 տոկոսը 16-29 տարեկան, 39,6 տոկոսը՝ 30-44 տարեկան, 20 տոկոսը՝ 45-54 տարեկան, 16,1 տոկոսը՝ 55-ից բարձր: Աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը՝ 68 400:

 

 

 

2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում աշխատանքի է տեղավորվել 6162 աշխատանք փնտրող, որից  3800-ը` կին, 1999-ը՝ երիտասարդ, 122-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ, 5405 աշխատաշուկայում անմրցունակ անձ:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas