• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջոցառումներ, Մշակույթ, Հարցազրույց, Հայաստան
14.11.2017 | 20:30

Որոշեցի աշնանային թախծոտ եղանակը ավելի գունեղ դարձնել կտավներիս միջոցով. Երիտասարդ նկարչուհի

Ջերմ ու երփներանգ գունապնակ… Այսպես կարելի է բնորոշել երիտասարդ նկարչուհի Մարիամ Հարությունյանի ստեղծագործական աշխարհը: Դրական, վառ ու տպավորիչ աշխատանքներով աչքի ընկնող արվեստագետը, ով գեղանկարչության մեջ  առաջին, բայց հաստատուն  քայլերն է անում, յուրաքանչյուր ստեղծագործությամբ կարողանում է արվեստասեր ու արվեստակիր հասարակությանը ներկայացնել այն ամենը, ինչը թաքնված է իր ներսում: Կարողանում է իր ներաշխարհի բազմաբնույթ գունեղությունը փոխանցել կտավին ու ստանալ այն, ինչն ի զորու է հաղորդակցվել տարբեր ճաշակի ու տարիքի անձանց ներաշխարհի ու մտապատկերի հետ:

Հայտնի ճշմարտություն է, որ նկարիչը կոչված է տեսնելու ու վերարտադրելու  այնպիսի թաքնված գեղեցկություններ, որոնք այլ մարդիկ չեն տեսնում կամ նկատում: Մարիամը հենց այդպիսի նկարչուհիներից է, ով, չնայած երիտասարդ տարիքին, գիտի տեսնել գեղեցիկն ու այդ գեղեցիկը   ներկայացնելու ճիշտ ձևը:

Երեկ Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ Մարիամի առաջին անհատական ցուցահանդեսը: Ներկայացված էր շուրջ 20 աշխատանք՝ դիմանկարներ, նատյուրմորտներ, էտյուդներ, պլեներներ, սրբապատկերներ, բնապատկերներ՝ նկարչուհու տարբեր տարիների աշխատանքների համագումարը: «Հայ ձայնի» հետ զրույցում Մարիամը նշեց, որ ցացադրության մեջ ներառված են ուսանողական և հետուսանողական տարիների աշխատանքներ:

«Որոշեցի աշնանային թախծոտ եղանակը ավելի գունեղ դարձնել կտավներիս միջոցով ու ներկայանալ առաջին անհատական ցուցահանդեսով, ուստի աշխատանքներիցս  ընտրվեցին  գունակարները»,- նշում է Մարիամը:

Նկարչուհու խոսքով, ցուցահանդեսը ինքնանպատակ չէ: Այն երիտասարդ ու սկսնակ ստեղծագործողների համար խթան է, որպեսզի դժվարությունների առաջ չընկրկեն, ոգևորվեն ու նորանոր ձեռքբերումներ ունենան մասնագիտական ոլորտներում:

Նշենք, որ Մարիամը մասնակցել է մի շարք մրցույթների և փառատոների, որոնց շրջանակներում իր ստեղծագործություններն արժանացել են բարձր գնահատանքի ու մրցանակների: Դրանցից որոշները, ինչպես Կոմիտաս վարդապետի դիմանկարը, Սուրբ Սարգիսը և այլն, ներկայացված են ցուցադրության մեջ:   

Նկարչուհին նախատեսում է մոտ ապագայում ցուցադրություններով հանես գալ Եվրոպայում և համագործակվցել տեղի հայ համայնքերի հետ:

 

 

Գոհար Մակարյան

 

 

 

 

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ