• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Աշխարհի ձայն, Հայաշխարհի ձայն, Մեր ձայնը, Խմբագրական
14.11.2017 | 15:05

Աթենքում նշվել է ՌԱԿ 96-րդ տարեդարձը (Լուսանկարներ)

Նոյեմբերի 12-ին Աթենքի "Intercontinental" հյուրանոցում տեղի ունեցավ ՌԱԿ  96-րդ ամյակին նվիրված արարողություն, որին ներկա էին կուսակցության մի շարք ղեկավար անդամներ, կուսակցական ներկայացուցիչներ, համակիրներ:

 

 

Տեղական կառույցի քարտուղար  պարոն Զավեն Գրիգորյանի   բացման խոսքից  հետո, ատենապետ  Հակոբ Ֆեսչյանը, հանդես եկավ հունարենով արտասանված ուղերձով `ընդգծեց հիշյալ միջոցառման պատճառները: Ձեռնարկի հիմնական խոսնակը Լոնդոնից   ՌԱԿ Գերագույն խորհուրդի գլխավոր քարտուղար դոկտոր Հրաչ Գույումջյանն էր:

 

 

Իր խոսքում Գույումջյանը ներկայացրեց կուսակցության պատմությունն ու զարգացման ուղին՝ ասելով, որ «կուսակցությունը երկար տարիների ընթացքում մնացել է անփոփոխ՝  իր ժողովրդավարական եւ լիբերալ գաղափարախոսությամբ եւ որպես լավ կառավարման խթանող, իսկ որ ամենակարեւորն է, մնացել է անխախտ աջակից, անկախ Հայաստանի կառավարության կամ քաղաքական գույնից»։ Նա նաև խոսել է կուսակցության նոր տեսլականի մասին որպես Հայաստանակենտրոն կուսակցություն, եւ   արագ փոփոխվող աշխարհում Հայաստանի ու Սփյուռքի փոխգործակցությունը առավել կարեւոր դարձնելու գործում ձեռնարկող կառույց:

 

 

 

 

Այնուհետև ներկաները դիտել են Երևանից հեռարձակվող տեսահոլովակ, որին հաջորդել է երաժշտական ընդմիջում։

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ