• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 22, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
14.11.2017 | 18:02

3 տոկոսից ավելի ձայն ստացած ուժերը օգնության հերթական մասը կստանան

Հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով 3 և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցութ­յունները և կուսակցությունների դաշինքները պետական բյուջեից օգնություն են ստանում: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններում այդ շեմը հաղթահարել է հինգ ուժ եւ 2017 թվականի երկրորդ կիսամյակի համար նրանք կստանան հետեւյալ գումարները.

 

 

 

 

 

1. Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 30,592 միլիոն 

 

2. «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք            17,028 միլիոն 

 

3. «Ելք» կուսակցությունների դաշինք   4,846 միլիոն 

 

4. «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն  4,091 միլիոն

 

5. «Հայկական վերածնունդ» կուսակցություն  2,313 միլիոն

 

 

 

Ընդամենը՝  58,872 միլիոն:

 

Որոշումը կընդունվի նոյեմբերի 16-ին՝ ՀՀ կառավարության նիստում:

 

 

 

 

ՀՀ 2017 թվա­կա­­նի պետական բյու­ջեում «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպութ­յուններին, արհմիություններին» ծախսային ծրագրի գծով ճշտված գումարը կազմում է 100,9 միլիոն դրամ:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /