• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
21.11.2017 | 13:00

Մտորումներ ՀՀ-ԵՄ գործընկերության պայմանագրի շուրջ

Ինչքան մոտենում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումը, այնքան այդ հարցի շուրջ թեժանում են կրքերը։ Թերահավատների թվի ավելացման հետ մեկ տեղ նկատելի է դառնում նաև ռուսական որոշ շրջանակների, մեղմ ասած, «մտահոգությունը» այդ հարցի շուրջ, որոնք շատ դեպքերում ստորագրման գործընթացը մեկնաբանում են որպես ԵԱՏՄ և ՀԱՊԿ տնտեսական ու ռազմաքաղաքական համագործակցության շրջանակներից դուրս գալու փորձ։ 

 

Նկատենք, որ համաձայնագրի ստորագրումն իր ձևով իսկապես աննախադեպ է, քանի որ Արևելյան գործընկերության շատ անդամ պետություններ, ստորագրելով ԵՄ ասոցացման պայմանգիրը,  հրաժարվեցին  ԵԱՏՄ և ՀԱՊԿ համակարգերին հետագա մասնակցությունից։ Իսկ օրինակ Ադրբեջանը ընդհանրապես տապալեց իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, միաժամանակ մաս չկազմելով ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ համագործակցությանը. վերջին դեպքում դա չկայացավ հիմնականում հայկական կողմի ակտիվ գործունեության շնորհիվ։

 

Ինչևէ, արդեն 3 օրից՝ նոյեմբերի 24-ին, հնարավոր է՝ ստորագրվի երկկողմ համաձայնագիրը, ինչը Հայաստանին նոր կարգավիճակի կհանգեցնի: Այն իր ձևի մեջ  կլինի բացառիկ ու ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանը   ԵԱՏՄ և ՀԱՊԿ միակ անդամ պետությունն է, որը ստորագրում է նմանատիպ համապարփակ համաձայնագիր Եվրամիության հետ, այլև այն պատճառով, որ Արևելյան գործընկերության շրջանակներից պաշտոնապես դուրս եկած պետությունը՝ Հայաստանը, դառնում է նույնպես մեկը, որին այնուամենայնիվ հաջողվում է երկարատև բանակցություններից հետո ընդհանուր հայտարարի գալ  ԵՄ-ի հետ։ Ի դեպ, մի գործընթաց, որը ժամանակին չհաջողեց Ուկրաինային։

 

Եթե այս գործընթացը ստացվի և համաձայնագիրը կնքվի, ապա սա կլինի բացառիկ հաջողություն  Հայաստանի համար և հայկական դիվանագիտության խոշորագույն հաղթանակը։ Այս փաստով կարելի է բացատրել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա և այս օրերին Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի այցը Երևան։ Հասկանալի է, որ Հայստանը  ռազմավարական և ռազմական խորքային հարաբերությունների հետ իր քայլերը, որոնք հատկապես վերաբերվում են անվտանգության խնդիրներին, պետք է ներկայացնի իր համար հիմնական դաշնակից պետությանը՝ Ռուսաստանին, որի հետ անվտանգության հարցում համագործակցության երկարատև փորձ ունի։

 

Այս օրերին, երբ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությւոնները առավել քան սրված են, նմանատիպ համաձայնագրի կնքումը Հայաստանին կարող է բացառիկ նշանակության տալ այդ հարաբերություններում միջնորդական առաքելություն իրականացնելու գործում։ Նկատենք, որ Հայաստանը այն բացառիկ պետություններից է, որն իր հարաբերությունները կողմերի հետ կառուցում է ոչ թե օգտվելով նրանց տարաձայնություններից, այլ միայն ի շնորհիվ համագործակցության, ինչը նշանակում է, որ երկկողմ՝ ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների բարելվումից մեծապես շահում է նաև Հայաստանը։

 

Համաձայնագրի կնքման արդյունքում Երևանը կարող է դառնալ այն բացառիկ հարթակը, որը նախ այսպիսով կշահի երկու կողմերի վստահությունը և երկրորդ՝ կկարողանա կազմակերպել երկխոսության համար հնարավորություն Արևմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունների շուրջ հարաբերությունների բարելավման համար։ Սա Հայաստանի ազգային շահերից բխող գործընթաց է , որը կամրապնդի պետության անվտանգային-ռազմավարական հիմնախնդիրները՝  Հայաստանի համար ստեղծելով բացառիկ բարենպաստ պայմաններ:

 

 

Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ