• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս, Մշակույթ
21.11.2017 | 14:03

Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրին ներկայանում է Մոսկվայում

  Մեկ տարի առաջ՝ 2016 թ. նոյեմբերի 5-15-ին, տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն՝ «Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի՝ սերունդների էստաֆետ» նախագծի շրջանակներում Մոսկվայում բացվեց գեղարվեստական աշխատանքների մեծամասշտաբ  ցուցահանդես:

 

Պատմության մեջ առաջին անգամ մեկ հարթակի վրա  ներկայացվել էին արվեստագետներ, որոնք ծնվել, ապրել, աշխատել էին Ալեքսանդրապոլում (1830-1924թթ.), Լենինականում (1924-1991թթ.), Գյումրիում (1991թ.-) պատմության տարբեր ժամանակահատվածներում (հարյուր տարի և ավելի):  Բոլոր ստեղծագործությունները՝ 94 արվեստագետի շուրջ 160 գեղանկարչական, գրաֆիկական, քանդակի և դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքներ բնօրինակներ էին և ցուցադրվում էին հիմնականում առաջին անգամ: Դրանք  հավաքվել էին  Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի, Իտալիայի և այլ երկրների   մասնավոր հավաքածուներից:

 

Ցուցահանդեսում ներկայացված էին նկարիչներ, որոնց անունները մտել են ինչպես Հայաստանիայնպես էլ այլ երկրների մշակույթների պատմության մեջՄասնակից շատ արվեստագետներ անձամբ էին ներկայացնում  իրենց աշխատանքները:

 

Շատ չեն այն քաղաքները, որոնք ժամանակաշրջանի այդ կտրվածքով կարող են ներկայանալ աշխարհին, մարդկանց կերպարվեստի զարգացման նման պատմությամբ: 15 օր շարունակ Մոսկվայի կենտրոնում,  «Տապան» թանգարանի սրահներում թևածում էր Գյումրու շունչն ու հոգին, հազարավոր այցելուներ վայելեցին քաղաքի համն ու հոտը, կոլորիտն ու գույներըՑուցահանդեսը լայն արձագանք գտավ հայրենակիցների, մասնագետների, ռուս արվեստասեր հասարակության շրջանակներում, ԶԼՄ-ում, սոցիալական ցանցերում:

 

Ցուցահանդեսը աննախադեպ էր: 20 տարուց ավելի Մոսկվան առիթ չեր ունեցել շփվելու հայկական կերպարվեստի հետ, մասնավորապես , Գյումրին երբեք չէր ներկայացել արտաքին աշխարհին` նման մասշտաբով և ձևաչափովԱյն կոտրեց  Գյումրու մասին վերջին 30 տարիներին ստեղծված կերպարը / երկրաշարժ,  «դոմիկներ», աղքատության, թշվառություն, արտագաղթ/:  Առաջին անգամ լույս ընծայվեց գունագեղ պատկերագիրք (1000 օրինակով) , որն իր մեջ ընդգրկում է Գյումրու տարբեր սերունդների արվեստագետներ՝ իրենց աշխատանքներով և կենսագրականներով:

 

 Փաստ է, որ  վերջին մի քանի տասնամյակներում, չունենալով հնարավորություն ցուցադրելու իրենց ստեղծագործությունները տարբեր հարթակներում, մեր շատ տաղանդավոր նկարիչներ մոռացվում են: Այս ցուցահանդեսը  նաև առիթ էր շատ արվեստագետների համար վերստին հիշվելու և  ճանաչելի դառնալու: Վստահաբար  կարելի է ասել, որ Մոսկվայի հանդիսատեսի, արվեստաաբանների, ռուսական թանգարանների, շատ հայրենակիցների  համար մեր շատ  նկարիչներ իսկապես հայտնություն էին:

 

Ցուցահանդեսին նախորդել էին հսկայածավալ հետազոտողական ու որոնողական աշխատանքներորոնց արդյունքում հավաքվեցին և դասակարգվեցին տեղեկություններ 200–ից ավելի  հայտնի, և անհայտ այն արվեստագետների մասինորոնք ծնվել , ապրել, սովորել կամ ստեղծագործել են Ալեքսանդրոպոլում, Լենինականում, Գյումրիում պատմության տարբեր ժամանակահատվածներում:

 

Ցուցահանդեսն ուներ ճանաչողական-լուսավորչական  բնույթ և բաց է եղել  բոլոր այն արվեստագետների համար, որոնք ցանկություն են ունեցել ներկայացնելու քաղաքը  և դիմել են մասնակցության համար: Մասնակցության բարձր մակարդակը հնարավորություն էր տվել ամբողջական ներկայացնել նախատեսված ժամանակահատվածը /վերջին 100 տարին և ավելի/:

 

 Ցուցահանդեսը իրականցվեց  “Արտ հորիզոններժամանակակից արվեստի կենտրոն ՀԿ ՛՛Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի՝ սերունդների էստաֆետ՛՛ նախագծի շրջանակներում, որի նպատակն է մարդկանց, նոր սերունդին քաղաքը  ներկայացնել հոգևոր , կայուն արժեքներով, հասանելի դարձնել մշակույթի  այն հսկայական ժառանգությունն ու հարստությունը, որը թողել են և ստեղծում են քաղաքի հողի ու ջրի կենարար ուժով սնված տաղանդավոր մարդիկ, մարդիկ, որոնցով պետք է սիրել արվեստը և հպարտանալ: Նախագիծը նախատեսում է ներկայացնել  Գյումրու արվեստը տարբեր բնագավառներով՝ կերպարվեստ, ճարտարապետություն, երաժշտություն և երգարվեստ, թատրոն և կինո, ժողովրդական արհեստագործություն:

 

«Արդեն 3 տասնամյակ է, ինչ մեր քաղաքն անվերջ զուգորդվում է երկրաշարժի, խեղճության ու թշվառության հետ,- պատմում է «Արտ հորիզոններ» ժամանակակից արվեստի կենտրոնի տնօրեննախագծի հեղինակ և ղեկավար Գևորգ Խաչատրյանը:- Մինչդեռ աշխարհի այս անկյունը տևական ժամանակ աչքի է ընկել ու այսօր էլ, ի հպարտություն մեզ, աչքի է ընկնում գեղարվեստական ահռելի ժառանգությամբ, որը հարկ է ցույց տալ թե՛ նույն աշխարհին, թե՛ ինքներս մեզ: Այդ ժառանգության մի կարեւոր մասն է կազմում գյումրեցի վարպետների ստեղծած կերպարվեստը» :

 

Գյումրին, անցնելով բնական, սոցիալ-քաղաքական բազում աղետների միջով, շարունակել է աշխարհին տալ տաղանդներ` փաստելով, որ անվերջ ու շարունակական է տաղանդավոր սերունդների երթը, նրանց հաջողությունները փոխանցվում են սերնդե սերունդ:

 

Համընդհանուր հեղինակության ապահովումը Գյումրի քաղաքի ապագա զարգացման գրավականն է:   Արվեստը, լինելով հաղորդակցության հզոր միջոցիմիջ ձևավորելու լրջագույն ռեսուրսն է: Այն հնարավորություն է տալիս տեղեկատվություն տալ քաղաքի մասին, կարգավորել քաղաքի ընկալման, հանրությանը ներկայանալու և արտաքին աշխարհում  ճանաչելի դառնալու գործընթացըՍեփական արվեստի լայն տարածումը , նրա բազմապիսի ներկայացումը կաջակցի քաղաքի ու նրա բնակիչների նկատմամբ բարյացակամ  վերաբերմունքի ձևավորմանը:  

 

Ցուցահանդեսը Մոսկվայում իրականացվեց Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ և «Տապան» թանգարանի աշխատակազմի անմիջական օգնությամբ:

 

Եվ ինչպես ցուցահանդեսի բացման ժամանակ իր խոսքում նշել էր արվեստաբան Շահեն Խաչատրյանը «Այս ցուցահանդեսը անկասկած կունենա իր շարունակությունը»:  Մոսկովյան ցուցահանդեսից հետո «Արտ հորիզոններ» ժամանակակից արվեստի կենտրոնը քննարկում է նույն ցուցահանդեսը  այլ հարթակներում ներկայացնելու հնարավորություններ: Այս ամենի արդյունքը կլինի «Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի» թանգարանի ստեղծումը, որը կներկայացնի  Ալեքսանդրապոլի (1830-1924թթ.), Լենինականի (1924-1991թթ.) եւ Գյումրու (1991-ից մինչ օրս) արվեստի պատմությունն ու գեղարվեստական զարգացումն արտացոլող բազմաժանր ստեղծագործությունները:

 

 

 

Նելլի Նիկողոսյան, ՌԱԿ Շիրակի մարզի «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի անդամ

 

 

 

  


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ