• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
21.11.2017 | 14:27

Լևոն Արոնյանի կինը խորհրդատվություն կտրամադրի օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցերում

Շախմատիստ Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոիլիին Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական է նշանակվելհասարակական հիմունքներով:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նշվում է, որ Արիաննե Կաոիլիին կառավարման և բիզնես խորհրդատվության մասնագետ է: Նա աշխատանքային փորձ ունի ֆինանսների, կառավարչական, գյուղատնտեսական և հանքարդյունաբերական ոլորտներում: Որպես խորհրդատու՝ նա ընդգրկված է եղել Ավստրալիայի կառավարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերում, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (Asia Pacific Economic Cooperation (APEC)) բիզնես խորհրդատվական խմբում:

Վերջին տարիներին բնակվելով Հայաստանում՝ նա ակտիվ գործունեություն է իրականացրել հանրային, քաղաքացիական հասարակության և այլ ոլորտներում:

Ունենալով հասարակական և մասնավոր ոլորտներում աշխատանքի նշանակալի փորձ՝ Արիաննե Կաոիլիին փորձագիտական խորհրդատվություն կտրամադրի օտարերկրյա ներդրումների ներգրավման, միջազգային ֆինանսական և առևտրային կառույցների հետ համագործակցության և մի շարք այլ բնագավառներում:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ