• USD 480.6
  • GBP 624.64
  • EUR 557.74
  • RUB 7.57
  • GEL 196.32
Հուլիս 20, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
21.11.2017 | 15:30

Հայոց այբուբենը աշխարհի հրաշալիքներից է. Ռուս հոգևորական

Ռուս հոգեւորական Անդրեյ Տկաչովը ներկայացրել է  Հայոց գրերի ստեղծման պատմությունը՝  ասելով, թե որն է նրա յուրահատկությունը:

«Հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը տիտանական բանասիրական եւ հոգեւոր աշխատանք է կատարել, ինչի արդյունքում էլ    ստեղծվել են հայկական գրերը: Դրանցից յուրաքանչյուրին կցված է թվանշան, ինչպես նաեւ յոթ մետաղներ, որոնք մարդկությանը հայտնի է   հնագույն ժամանակներից», - Ռուս ուղղափառ հեռուստաալիքի եթերում ասել է հոգեւորականը:

Ըստ հոգեւորականի, Մեսրոպ Մաշտոցն էլ սուրբ է, ինչպես   Կիրիլը եւ Մեֆոդին:

«Երբ տառերը փոխվում են թվերի, գումարելիս առաջացած թվերը   ճշգրտորեն համապատասխանում են Մենդելեեւի աղյուսակի   մետաղների համարներին: Ես չեմ հասկանում՝ ինչ է դա: Մենդելեեւի պարբերական աղյուսակի ստեղծումից շատ ժամանակ առաջ  Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է   այբուբեն այն մարդկանց համար, ովքեր  Ավետարանով լուսավորվել էին ցանկանում», - ասել է  Հայր Անդրեյ Տկաչովը:

 

Ըստ նրա՝ հայոց այբուբենը աշխարհի հրաշալիքներից է:


    Լրահոս
    Մեկնարկել է վարչապետ Փաշինյանի մամլո ասուլիսը. Ուղիղ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /