• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
21.11.2017 | 20:30

Փոփոխությունները ոչ միշտ են նպաստում կրթության որակական աճին. ԵՊՀ ուսանողուհի

«Նախքան կրթական ոլորտում բարեփոխումներ կատարելը ցանկալի է ուսանողության շրջանում անցկացնել հետազոտություններ, քննարկումներ՝ հասկանալու համար, թե ուսանողն ինչի պահանջ ունի, ինչ թերություններ կամ բացեր է նկատում»,- «Հայ ձայնի» հետ զրույցում նշեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժնի ուսանողուհի Դիանա Սահակյանը՝ հավելելով, որ շատ հաճախ կրթական ոլորտում բարենորոգումներ են կատարում առանց հաշվի առնելու ուսանողների ցանկությունները, այդ փոփոխությունների մասին ուսանողը տեղեկանում է այն ժամանակ, երբ դրանք արդեն վերածվել են հստակ որոշումների։ Ըստ մեր զրուցակցի՝ արվում են  քանակական փոփոխություններ, որոնք ոչ միշտ են նպաստում կրթության որակական աճին:

 «Մենք ստանում ենք տեսական գիտելիք, բայց չենք ստանում գործնական գիտելիք։ Հետևաբար, չենք կարողանում կիրառել մեր գիտելիքները։ Ուսումնառության ընթացքում մեզ տրվում է տեսական գիտելիք, որոշ ժամանակ անց միայն մենք՝ ուսանողներս, հնարավորություն ենք ստանում այդ տեսական գիտելիքները գործնականում կիրառել։ Գործնական ուսումնառությունն էլ իր հերթին շատ կարճ է տևում»,- նշում է Դիանան և հավելում, որ հարկավոր  է այս 2 գործընթացները զուգահեռաբար անել. ստանալ տեսակ գիտելիք ու միևնույն ժամանակ այն կիրառել գործնականում ։

Մեր զրուցակցի խոսքով, կրթական ոլորտում ընտրվում են ծրագրեր, որոնք կարող են դրականորեն ազդել կրթության որակի բարելավման վրա, սակայն այս ծրագրերն ընտրելիս հաշվի չեն առնվում մեր հասարակության յուրահատկությունները, մեր մշակույթը, դրա նրբությունները։ Այս պարագայում ծրագրերը, որքան էլ դրանք լավն են ու արդյունավետ, մեզանում դառնում են ոչ արդյունավետ։

Բացերի հետ մեկտեղ համալսարանում կան նաև դրական տեղաշարժեր։ «Համալսարանն ինձ ընձեռում է այն բոլոր հնարավորությունները, որոնք նպաստում են, որպեսզի ես իրագործեմ իմ ցանկությունը և  դառնամ մշակութաբան։ Երբեմն հնարավորություն ունես քո մասնագիտության մեջ կայանալու», - նշում է մեր զրուցակիցն ու ընդգծում, որ այսօր բուհեր են ընդունվում մեծ քանակությամբ ուսանողներ, սակայն ավարտելուց հետո նրանք չեն կարողանում իրենց տեղը գտնել աշխատաշուկայում։

 

Այնուամենայնիվ, ԵՊՀ ուսանողուհու կարծիքով, յուրաքանչյուր մարդ ինքը պետք է ապահովի իր անձնային աճը, չբավարարվի միայն  համալսարանական գիտելիքներով, անընդհատ ինքնակրթությամբ զբաղվի։

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ