• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
21.11.2017 | 20:27

Ռայան Բոաթրայթին հեռացրել են Հայաստանի ազգային հավաքականից

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն Օլիմպավանում պատրաստվում է նոյեմբերի 23-ին եւ 26-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի եւ Դանիայի հետ խաղերին:

 

Քիչ առաջ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հավաքականից հեռացվել է Ռայան Բոաթրայթը: Նա գիշերը ժամանել է Երեւան, սակայն կմեկնի իր ակումբի մարզաբազա.

 

«Ֆեդերացիայի եւ մարզչի համատեղ որոշմամբ Ռայան Բոաթրայթն այլեւս հանդես չի գա Հայաստանի հավաքականում, նրան հեռացրել ենք: Պատճառը՝ ոչ պատշաճ վերաբերմունքն է Հայաստանի ազգային թիմի, ֆեդերացիայի ու մարզչի նկատմամբ: Դա ծանր որոշում էր, բայց ճիշտ: Ազգային հավաքականում ոչ մեկն իրավունք չունի իրեն բարձր դասել մյուսներից, բոլորը հավասար են»,- ասաց Արա Պողոսյանը:

 

Հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչի կարծիքով Հայաստանի թիմում պետք է լինեն այն բասկետբոլիստները, որոնք իսկապես ցանկանում են խաղալ իրենց երկրի համար.

 

 

«Մեր թիմում Ռայան Բոաթրայթը միակ լեգիոներն էր եւ ամռանը նա ցույց տվեց իր խաղամակարդակը: Ես չեմ ցանկանում մանրամասներին անդրադառնալ: Պարզապես կասեմ, որ նա կարեւոր խաղացող է, բայց ոչ ամենակարեւորը: Բասկետբոլը թիմային մարզաձեւ է: Մենք փոքր բասկետբոլային երկիր ենք, բայց պետք է պաշտպանենք ազգային հավաքականի շահերը: Չենք կարող թույլ տալ՝ որեւէ մեկը մեր շահերին հակառակ լինի»,- ասաց Նիկշա Բավցեւիչը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ