• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Աշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց
23.11.2017 | 17:40

Սիրիայում սկսվում է քաղաքական գործընթացի փուլը. Արաբագետ

«Սիրիական ճգնաժամի նախորդ փուլերին բնորոշ ռազմական ակտիվ գործունեությունների այլևս ականատես չենք լինի»-, «Հայ ձայնի» հետ զրույցում նշեց արաբագետ Հայկ Քոչարյանը՝ խոսելով Սիրիայում տիրող ներկա իրավիճակի մասին։

Այս համատեքստում մեր զրուցակիցը անդրադարձավ նաև Պուտինի և Ասադի՝ օրերս Սոչիում կայացած հանդիպմանը։

«Նախագահների հանդիպումը նշանավորվեց հետևյալով՝ այն սիրիական ճգնաժամի հերթական փուլի հաղթահարմանն ու հանգուցալուծմանը ուղղված ամփոփիչ կետի հասնելու ցուցիչն էր։ Հակաահաբեկչական գործողությունները բավականին լավ ընթացք ստացան, Սիրիայի զգալի մասը ռուսական օգնությամբ, կոալիցիոն ուժերի օգնությամբ ազատագրվեց  ահաբեկիչներից, և այս գործողությունների արդյունքներով էլ կազմակերպվեց Ասադի և Պուտինի հանդիպումը Սոչիում», - ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ հանդիպման  ընթացքում 2 նախագահները փոխադարձաբար վերահաստատեցին այս ոլորտում  համագործակցությունը շարունակելու իրենց մտադրությունները, որպեսզի  ամփոփեն այն գործերը, որոնք նախատեսված են կենտրոնական Դամասկոսի իշխանությունը վերահաստատելու համար։

 

Ըստ արաբագետի՝ ավարտվել են ռազմական գործողությունները և սկսվում է  քաղաքական գործընթացի խորացված, առավել շեշտադրված փուլը, որը պետք է հանգեցնի խնդրի համապարփակ և  ամբողջական լուծման։ Սա, Քոչարյանի խոսքով, լուրջ աշխատանք է պահանջում, քանի որ այս հարցում ներգրավված ուժերը ունեն տարբեր շահեր՝ կապված այս տարածաշրջանի հետ։ «Ակտիվ ռազմական գործողություններ չկան, բայց դեռևս  կան ահաբեկչական  օջախներ։ Ուստի, չենք կարող բացառել, որ ահաբեկչական գործողություններ կլինեն։ Այնուամենայնիվ, երկրի  վերականգնողական աշխատանքները շարունակվում են, այդ ուղղությամբ մի շարք միջոցառումներ արդեն իսկ ձեռնարկվել են, որոշ երկրներ իրենց աջակցությունն են առաջարկել այս հարցի լուծման համար։ Վերականգնումը զուգահեռ կատարվող գործընթաց է, որը հնարավորինս իրագործվում է»,- եզրափակեց Հայկ Քոչարյանը։

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /