• USD 481
  • GBP 631.07
  • EUR 562.53
  • RUB 7.62
  • GEL 196.93
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
24.11.2017 | 11:00

Աշնանը սրացող հիվանդություններ. Բժշկի խորհուրդները

Ըստ վիճակագրական տվյալների՝ քրոնիկ հիվանդությունները ամենից հաճակախի սրվում են հատկապես աշնանն ու գարնանը, քանի որ մարդու օրգանիզմը պատրաստվում է սեզոնային անցմանը, իսկ ցանկացած անցումային շրջան օրգանիզմի համար   սթրես է առաջացնում: Շատ մասնագետներ այն կարծիքին են, որ սթրեսը կարող է հանգեցնել իմունային համակարգի թուլացման և քրոնիկական հիվանդությունների սրացման: Աշնանն առաջնահերթ մի քանի հիվանդություններ են սրվում. դրանցից են շնչառական  և   մարսողական համակարգերի հիվանդությունները, հենաշարժական համակարգի հիվանդություններ և այլն:

 «Ամառային տաք ջերմաստիճանին սովոր մեր օրգանիզմը  դժվարությամբ է հարմարվում աշնանը բնորոշ  ջերմաստիճանի անկմանը, անձրևոտ ու խոնավ եղանակին: Հետևաբար, առաջին հերթին  աշնանն առավել հաճախադեպ են դառնում վիրուսային հիվանդությունները, որոնք գլխավորապես ազդում են բրոնխների վրա»,- «Հայ ձայնի» հետ զրույցում նշեց բժիշկ-թերապևտ Իրինա Մելիք-Պետրոսյանը՝ ընդգծելով, որ  մրսածությանն ու հարբուխին բորոշ ախտանիշերի առկայության դեպքում, ինչպիսիք են հազը, բարձր ջերմությունը և այլն, հարկավոր է տանը մնալ՝ հետեւելով բժշկի խորհուրդներին,  օգտագործել շատ հեղուկ, վիտամիններով հարուստ սննդամթերք և այլն՝ չմոռանալով հաճախակի օդափոխել սենյակը:

Ըստ մեր զրուցակցի՝ աշնան ամիսներին գրեթե բոլոր մարդիկ առնչվում են սեզոնային սուր շնչառական հիվանդությունների հետ, բայց դրանք վտանգավոր են այն մարդկանց համար, որոնք տառապում են բրոխային քրոնիկ հիվանդություններով: Եթե վերջիններս մեկ շաբաթվա ընթացքում բարձր ջերմություն են ունենում, հազ, ցավ ողնաշարի կամ կրծքավանդակի շրջանում, հարկավոր է անհապաղ դիմել բժշկի, քանի որ այդ ախտանիշերի առկայության դեպքում հնարավոր է զարգանա կամ բրոնխիտ, կամ թոքաբորբ:

Աշնանը, ինպես նշեցինք, սրվում են նաև մարսողական համակարգերի հիվանդությունները, որոնց նախանշանները գլխավորապես արտահայտվում են սրտխառնոցի, փքվածության միջոցով: «Այս սեզոնում մարսողական համակարգի հիվանդությունների ակտիվացումից, հատկապես քրոնիկ գաստրիտների սրացումից խուսափելու համար պետք է նախևառաջ հետևել սննդակարգին: Անհրաժեշտ է հրաժարվել այն մթերքներից, որոնք խթանում են ստամոքսահյութի գոյացումը: Այսինքն, տապակած, ապխտած, յուղալի ու կծու կերակուրները պետք է բացառել, ինչպես նաև չօգտագործել գազավորված ըմպելիքներ»,- նշեց բժիշկ-թերապևտը:

 

Վերջինս հավելեց նաև, որ խոնավ ու անձրևոտ աշնանը մեծ է հոդացավերի  սրման հավանակությունը: Այդպիսի հիվանդությունները մի շարք ախտանիշերով են աչքի ընկնում՝ սուր ցավեր, հոդերի շրջանում այտուցվածություն, նաև հոդերի շարժունակության սահմանափակում: Բժշկի խոսքով, նման երևույթները կանխարգելու համար հակավոր է տաք հագնվել, հետևել սահմանված սննդակարգին, օգտագործել վիտամին C պարունակող մթերք, որը   խթանում է ոսկրային հյուսվածքի վերականգնմանը:

 

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /