Փետրվար 21, 2018
Ղարաբաղը ապացուցեց, որ անկասելի է ժողովրդի միասնության ուժը

Կ.Գ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
25.11.2017 | 12:19

ՌԱԿ Անդրանիկ պատանեկան ֆուտբոլային ակումբը առաջնության առաջատարներից է

ՀՀ պատանեկան ֆուտբոլային առաջնության շրջանակներում նոյեմբերի 24-ին Արմավիրում տեղի ունեցավ Վարդենիսի ՌԱԿ Անդրանիկ պատանեկան ֆուտբոլային ակումբի և Փյունիկ-Մրգաշատ ֆուտբոլային թիմի հանդիպումը: Այս խաղին Անդրանիկ   ֆուտբոլային ակումբը մասնակցել է ոչ լիարժեք կազմով.  առանցքային  ֆուտբոլիստներից մի քանիսը վնասվածներ ունեին, սակայն ճիշտ մարտավարության շնորհիվ, պատանի ֆուտբոլիստները կարողացել են հաղթահարել առաջացած դժվարությունները և գեղեցիկ խաղ ցուցադրել:  Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի հաշվով:

 

Նշենք, որ  ֆուտբոլային հաջորդ հանդիպումը, որին մասնակցելու է ՌԱԿ Անդրանիկ պատանեկան ֆուտբոլային ակումբը տեղի է ունենալու նոյեմբերի 30-ին: Սպասվելիք հանդիպումը առաջին խաղաշրջանի վերջին տուրի հանդիպումն է: Վարդենիսում Անդրանիկը հյուրընկալելու է Էջմիածնի Վարդանանք ակումբին: Նշյալ հանդիպմամբ եզրափակվում է խաղաշրջանը, իսկ հաջորդ՝ երկրորոդ խաղաշրջանը մեկնարկել է գալիս տարի:

 

Նոյեմբերի 30-ի ֆուտբոլային հանդիպումից հետո ՌԱԿ Անդրանիկ   ֆուտբոլային ակումբը ՀՀ պատանեկան առաջնության վարկանշային աղյուսակում կամրագրի իր  2-րդ պատվավոր հորիզոնականը, որը զբաղեցնում է:

 



    Լրահոս
    Արցախ
    Պատմական որոշում, որի հետևում ժողովուրդն էր կանգնած
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /