Հունվար 22, 2018
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
25.11.2017 | 23:05

Լևոն Արոնյանը հաղթեց Գրան Պրիում

Իսպանական Մալյորկա քաղաքում ավարտվեց ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարը: Այսօր տեղի ունեցան վերջին տուրի պարտիաները:

 

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Հիկարու Նակամուրայի հետ: Շախմատիստները 44-րդ քայլում համաձայնեցին պարտիան ավարտել ոչ-ոքի արդյունքով: Այս խաղից հետո Արոնյանը վաստակեց 5.5 միավոր: Նույնքան միավոր ունի նաև ռուս շախմատիստ Դմիտրի Յակովենկոն:

 

Մեր գրոսմայստերի լրացուցիչ գործակիցներն ավելի բարձր էին, որը թույլ տվեց մեր շախմատիստին ճանաչվել մրցաշարի հաղթող: Նշենք, որ Գրան Պրիի 4-րդ փուլի ընդհանուր հաշվարկով 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք կստանան:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /