• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Միջին Արևելք
28.11.2017 | 15:31

Մալաթիայում հայերը թիրախ չեն համարվում. Սելինա Դողանի գրասենյակի ղեկավար

Ինչպես օրեր առաջ հայտնել են լրատվամիջոցները, Թուրքիայի Մալաթիա քաղաքում անհայտ անձը հարձակում է գործել Մալաթիայի հայկական միության շենքի վրա: Այս մասին «Հայ ձայնը» զրույց ունեցավ Թուրքիայի խորհրդարանի հայազգի անդամ Սելինա Դողանի գրասենյակի ղեկավար Ինան Կեդիքի հետ:

 

 

-Մամուլից տեղեկանում ենք, որ Մալաթիայում նոյեմբերի 25-ին հարձակում է տեղի ունեցել հայկական միության շենքի վրա: Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը:

 

-Տեղի է ունեցել հետեւյալը՝ բողոքական համայնքի գրատունն ու գրասենյակը քարկոծվել են։ Հարձակվողը գրասենյակի ապակին ջարդել է քարով։ Գրասենյակի տեսախցիկը ֆիքսել է հարձակվողի դեմքը, դեպքից 3 օր է անցել, բայց ոստիկանությունը մինչեւ հիմա չի գտել նրան։

Իմ կարծիքով, դեպքը կապ չունի հայերի հետ։ Հայերը Մալաթիայում չունեն ինչ-որ եկեղեցի կամ մշակութային կենտրոն։ Հարձակումը կատարվել է թուրք բողոքական համայնքի դեմ։

 

 

-Առաջին անգա՞մ է նման բան տեղի ունենում Մալաթիայում, եւ արդյո՞ք կա վախի մթնոլորտ  տեղի ունեցածից հետո:

 

-2007թ-ին նույնպես ներխուժել էին բողոքականների գրասենյակ, 3 հոգի սպանվել էր, կտրել էին նրանց վզները: Սպանության վերաբերյալ այդ ժամանակ մամուլը քննարկում էր պետության գործողությունները։ Վերջին դեպքից մեկ շաբաթ առաջ Մալաթիայում նշան էին դրել ալեւիների տների վրա։ Ալեւիների տների վրա դրված նշանները եւ քրիստոնյաների գրասենյակի վրա հարձակումը քաղաքում բարձրացրել է լարվածության աստիճանը։

 

-Որքա՞ն հայ է այսօր ապրում Մալաթիայում, եւ արդյո՞ք նրանք այսպիսի հարձակումների թիրախ են:

 

-Մալաթիան 100 տարի առաջ հայերի բնակավայրերից մեկն էր։ 1915թ-ին եւ հաջորդող մի քանի տարվա ընթացքում հայերի թիվը սիստեմատիկորեն նվազել է այնտեղ: Ներկայումս Մալաթիայի հայերը ապրում են Ստամբուլում եւ արտասահմանում։ Իսկ քաղաքում ապրող հայ ընտանիքների թիվը կազմում է 7 կամ 8։ Մեծ համայնք չլինելու պատճառով նրանք թիրախ չեն համարվում:

 

 

-Իսկ Թուրքիայի հայազգի երեսփոխանները ինչ-որ դատապարտող քայլեր պիտի անե՞ն տեղի ունեցածի ուղղությամբ:

 

-Բողոքական համայնքի ներկայացուցիչներից մեկը, դեպքից 2 օր առաջ, այցելելով Թուրքիայի ազգային խորհրդարան՝ պատմել էր կատարվող հարձակումների եւ ճնշումների մասին։ Նրանք մանրամասն զեկուցագիր էին պատրաստել, որում տեղեկություն էին հաղորդել Տիկին Սելինա Դողանին։ Այս այցելությունից կարճ ժամանակ անց տեղի է ունեցել հարձակումը։ Հարձակման կատարված օրը փակ էր խորհրդարանը։ Մալաթիայի Հանրապետա-ժողովրդական կուսակցության պատգամավոր Վելի Աղբաբան զրույց է ունեցել քաղաքի անվտանգության ուժերի եւ նահանգապետի հետ։ Նրանք խոստացել են ձերբակալել հարձակումը կատարողներին եւ կազմակերպողներին: Տիկին Դողանը հետեւում է ընթացքին: Քրիստոնյաների դեմ կատարվող ճնշումների վերաբերյալ նա պատրաստվում է ելույթ ունենալ Խորհրդարանի ընդհանուր նիստում։

 

 

 

Հարցազրույցը ՝ Ս. Ա.ի



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ