• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Աշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց
28.11.2017 | 17:30

ՌԴ-ի ու Թուրքիայի մերձեցումը կարող է ժամանակավոր բնույթ կրել. Փորձագետ

«Այս տարի իսկապես բավական հաճախակիացել են ՌԴ-ի ու Թուրքիայի նախագահների շփումները։ 2017թ. նրանք հանդիպել են արդեն 6 անգամ, իսկ Էրդողանն արդեն երեք անգամ այցելել է ՌԴ։ Նոյեմբերի 22-ին Էրդողանը վերստին այցել է կատարել ՌԴ։ Բացի այդ, ՌԴ-ի ու Թուրքիայի առաջնորդներն այս տարի արդեն 13 անգամ հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ»,- «Հայ ձայնի» հետ զրույցում ասաց թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը։

Թուրքագետի դիտարկմամբ, սրանք ինքնին խոսուն փաստեր են և ի ցույց են դնում երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը։ Թե՛ ՌԴ-ը, թե՛ Թուրքիան նախևառաջ ձգտում են զարգացնել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև միասնական ճակատով հանդես գալ ընդդեմ Արևմուտքի (ԱՄՆ)։ «Հանդիսանալով տարածաշրջանային գերտերություններ՝ ՌԴ-ն ու Թուրքիան ցանկանում են իրենց գործողություններով Արևմուտքին հասկացնել, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանային և ոչ թե արտատարածաշրջանային (ԱՄՆ) երկրների կողմից»,-նշեց Գաբրիելյանը՝ այն կարծիքը հայտնելով, որ ռուս-թուրքական ներկայիս սերտացումը որևէ կապ չունի ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու Թուրքիայի ցանկության հետ։

Ըստ մեր զրուցակցի՝ Թուրքիայի համար շատ կարևոր է ՆԱՏՕ-ի անդամ հանդիսանալը, և Թուրքիան չունի նման ցանկություն (այլ հարց է, որ Թուրքիային կարող են վտարել ՆԱՏՕ-ից՝ կապված մարդու իրավունքների ոլորտում առկա կոպիտ ոտնահարումների հետ)։

 

Գաբրիելյանն իր խոսքում նշեց, որ ներկայումս ՌԴ-ն ու Թուրքիան պարզապես կարողացել են մի կողմ դնել իրենց որոշակի տարաձայնությունները՝ լավ հասկանալով, որ միմյանց հետ փոխգործակցելով կարող են ավելի շատ բանի հասնել, քան միմյանց դեմ գործելու դեպքում։ «Ամեն դեպքում ՌԴ-ի ու Թուրքիայի այս մերձեցումը կարող է կրել ժամանակավոր բնույթ և չպետք է բացառել, որ ապագայում Թուրքիան վերստին կարող է իր հայացքը հառել Արևմուտքին, եթե նա առաջնահերթ հարցերում աջակցություն չստանա ՌԴ-ից և ընդհակառակը՝ ստանա ԱՄՆ-ից»,- եզրափակեց Հայկ Գաբրիելյանը։ 

 

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /