• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
29.11.2017 | 15:01

Արարատյան դաշտում նախորդ տարվա նման սառը օդի երկարատև լճացում չի սպասվում. Գագիկ Սուրենյան

Ձմռան 3 ամիսներին և՛ ջերմաստիճանը, և՛ տեղումների քանակը ամսական միջին հաշվով լինելու են նորմայի սահմաններում: Այս մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյան:

Վերջինիս դիտարկմամբ, Կովկասի համար կանխատեսվում է հետևյալ պատկերը՝ ձմռան 3 ամսիների ընթացքում տեղի է ունենալու մթնոլորտի ակտիվ շրջանառություն. լինելու են ժամանակներ, երբ Հայաստանը գտնվելու է  արկտիկական ցուրտ հոսանքների ազդեցության գոտում, ինչպես նաև լինելու են ժամանակահատվածներ, երբ Հայաստանը գտնվելու է տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:  

Ըստ Սուրենյանի նախնական կանխատեսումների համաձայն՝ ՀՀ մարզերում և Երևանում կգրանցվեն հետևյալ ցուցանիշները՝

Արարատ, Արմավիր, Արագածոտնի նախալեռներ, Կոտայքի նախալեռներ և Վայոց ձորի նախալեռներ ՝ տաք օդի ներթափանցման դեպքում առանձին ժամանակահատվածներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև +8+10: Արկտիկական ցուրտ հոսանքների ներխուժման պայմաններում գիշերային ժամերին  ջերմաստիճանը կիջնի մինչև -22-24 աստիճան:

 

Շիրակ, Գեղարքունիք,  Արագածոտնի լեռներ, Կոտայքի լեռներ և Վայոց ձորի լեռներ՝ տաք օդի ներհոսքի դեպքում ձմռան ընթացքում   ցերեկային ջերմաստիճանը կհասնի մինչև 0+5-ի, իսկ արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցման ժամանակ գիշերը մինչև -25,-30 աստիճանի:

 

Լոռու մարզ՝ տաք օդի ներհոսքի դեպքում ցերեկային ջերմաստիճանը կարող է հասնել +5+10-ի, իսկ արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցման ժամանակ գիշերը մինչև -22-27 աստիճան:

 

Տավուշի մարզում առանձին օրերին ջերմաստիճանը կհասնի +8+13-ի, իսկ ցուրտ օդի ներհոսքի դեպքում՝ -12-16:

 

Սյունիքի նախալեռնային գոտում  ցերեկային ժամերին առանձին օրերին ջերմաստիճանը կհասնի +2+7, իսկ հովտային գոտում՝ +10+14: Ցուրտ հոսանքների ներթափանցման դեպքում գիշերը հովտային գոտում կգրանցվի -10-15, իսկ լեռնային գոտում՝ -15-20:

 

Երևանում տաք օդի ներհոսքի դեպքում առանձին օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +8+10, իսկ նվազագույն ջերմաստիճանը ցածրադիր և բարձրադիր գոտիներում այսպիսին կլինի՝ համապատասխանաբար՝ ցուրտ օդի ներթափանցման դեպքում ցածրադիր  գոտիներում նվազագույնը -20-22, իսկ բարձրադիրում՝ -11-13:

 

Տեղումներիր քանակը կլինի նորմայի սահմաններում:

Գագիկ Սուրենյանը նաև անդրադարձավ Արարատյան դաշոտւմ մառախուղի առկայությանը: Վերջինս նշեց, որ ըստ վիճակագրական տվյալների՝ Արարատյան դաշտում սառը օդի լճացմամբ աչքի ընկնող ձմեռներ  լինում են 50 տարին մեկ անգամ. այդպիսին էր նախորդ տարվա ձմեռը: Այս տարի առանձին օրերին Արարատյան դաշտում մառախուղ կլինի, բայց նախորդ տարվա նման սառը օդի երկարատև լճացում չի կանխատեսվում:

 

« 4-5 օր տևողությամբ մառախուղի առկայությունը Արարատյան դաշտում նորմալ է ՝ ելնելով նրա  լեռագրական պայմաններից, քանի որ այն միջլեռնային գոգավորություն է, տարվա ցուրտ ժամանակահատվածում հաճախ սառը օդը այդտեղ լճանում է և առաջացնում մառախուղ»,-եզրափակեց Գ. Սուրենյանը:  

Գոհար Իսախանյան


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ