• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
01.12.2017 | 14:30

Մենք՝ հայերս, տոնի կարիք ունենք. հարցում

Ողջ աշխարհն արդեն պատրաստվում է ամանորյա տոներին. Հայաստանը ևս բացառություն չէ: Քաղաքամայր Երևանն աստիճանաբար տոնական տեսք է ստանում՝ փորձելով քաղաքի բնակիչներին և հյուրերին փոխանցել այդքան սպասված տոնի ուրախ ու գունեղ տրամադրությունը:

Հայտնի է, որ հայությունն Ամանորի ու Սուրբ Ծննդյան հանդեպ յուրահատուկ սեր ու հետաքրքրություն է տածում, առանց ջանք ու եռանդ խնայելու փորձում լավագույնս պատրաստվել տոներին:

Թեև ամանորն ու Սուրբ Ծնունդը համարվում են ընտանեկան տոներ, և մարդկանց զգալի մասը այն նշում է ընատանեկան միջավայրում՝ հարազատներով շրջապատված, այնուամենայնիվ, վերջին տարիներին մեզանում քիչ չեն նաև այնպիսիք, ովքեր խուսափելով ամանորյա եռուզեռից՝ իրենց տոնական հանգիստը կազմակերպում են Երևանից կամ Հայաստանից դուրս՝ ձմեռային հանգստի համար նախատեսված լավագույն վայրերում:    

«Հայ ձայնն» այս կապակցությամբ հարցում է անցկացրել երևանցիների շրջանում՝ պարզելու համար, թե ինչպես են մեր համաքաղաքացիները պատրաստվում գալիք տոներին: Հարցմանը մասնակցած քաղաքացիների զգալի մասը նշում է, որ տոներն անցկացնելու են իրենց տանը՝ կազմակերպելով ավանդական հայկական Նոր տարի՝ ճոխ սեղանով, ամանորյա շքեզ զարդարանքով, նվերներով, միմյանց հյուրընկալելով: Ոմանք էլ ասում են, որ տոները նշելու են հնարավորինս համեստ պայմաններում, առանց ավելորդ ծախսերի ու գումարային վատնումների: Համեմատաբար երիտասարդները, սակայն, նախապատվությունը տալիս են Ամանորը արտերկրում դիմավորելուն՝ պատճառաբանելով, որ  «արտերկրում մարդիկ ստեղծում են տոնական մթնոլորտ՝ ամեն ինչ գունեղ է, գեղեցիկ, տրամադրություն ստեղծող և ուրախ»«Օտարերկրացիները ամեն ինչ անում են իսկական տոն ստեղծելու համար. դրան նպաստում են տան գեղեցիկ ձևավորումը, զարդարանքը, առանց օրերով գազօջախի մոտ կանգնելու և զանազան ճաշատեսակներ պատրաստելու: Մենք՝ հայերս, տոնի կարիք ունենք»,- նշում է մեր հարցմանը մասնակցած երիտասարդ աղջիկը:

 

Անկախ նրանից, թե ինչպես և որտեղ ենք պատրաստվում նշել տարվա կարևորագույն տոնը, պետք է հիշել, որ նոր տարին կյանքի նոր ու մաքուր էջ է բացում բոլորիս համար. ուստի այն պետք է սկսել ուրախ ու դրական տրամադրվածությամբ:

 

 

Գոհար Մակարյան


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ