• USD 483.14
  • GBP 613.64
  • EUR 549.38
  • RUB 7.23
  • GEL 187.41
Օգոստոս 17, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
01.12.2017 | 13:00

Խորհրդավոր նիստ Կիևում՝ առանց հայ պատվիրակների

Նոյեմբերի 29-ն Սևծովյան տնտեսական համաժողովում ՀՀ պատվիրակությունը հայտարարություն տարածեց Կիևում կայացած գագաթաժողովի ընթացքում տեղի ունեցած աննախադեպ մի երևույթի մասին: Հայտարարությունից հանրությունը տեղեկացավ, որ մինչ մեր համերաշխ բազմակուսակցական պատվիրակությունը դահլիճում լուսանկարվում և սպասում էր գագաթաժողովի պաշտոնական բացմանը, մյուս բոլոր մասնակիցները խորհրդավոր մի նիստ էին ժողովել՝ մերոնց այդ մասին նույնիսկ տեղյակ չպահելով: Դիվանագիտական լուրջ վիրավորանք լինելուց բացի, այս տգեղ քայլը նաև անհյուրընկալության դրսևորում է տանտերերի՝ ուկրաինացիների կողմից և լուրջ հետևություններ անելու առիթ է տալիս: Առաջին հայացքից թվում է, թե սա զուտ հակահայկական սադրանք էր, ուղղորդված ՍԾՏՀ ԽՎ գործող գլխավոր քարտուղար, ադրբեջանցի Ասաֆ Հաջիևի կողմից, որն, ի դեպ, մեր պատվիրակության հայտարարությունն անհիմն անվանեց: Սակայն ամեն բան չէ, որ այդքան պարզ է, որքան թվում է առաջին հայացքից: Իրականում այստեղ մի փոքր այլ ենթատեքստ է եղել, որը շատ ավելի լուրջ երանգ է տալիս այս միջադեպին:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ դեռևս հոկտեմբերին պարզ դարձավ. Ուկրաինան, որը 2017 թվականի երկրորդ կեսից նախագահում է այս կազմակերպությունում, մտադիր չէ Կիևյան գագաթաժողովին մասնակցելու հրավեր ուղարկել անդամ պետություններից Ռուսաստանի Դաշնությանը: Միջազգային պրակտիկայում նման նախադեպեր գրեթե չեն լինում: Ինչևէ, սա գաղտնիք չէր հանրության համար՝ այդ մասին օրեր առաջ պաշտոնապես հայտարարել էր ռուս սենատոր Լյուդմիլա Բոկովան: Այս ամենն արդեն հուշում էր, որ դժվար թե խնդիրը միայն ռուս-ուկրաինական լարված հարաբերություններն են. սպասվում է որոշակի կոնկրետ գործողություն՝ հանձին  գագաթաժողովի կողմից ընդունվող փաստաթղթի:

Այդպես էլ եղավ: Դեռևս  բացման արարողության ժամանակ ուկրաինական Ռադայի նախագահ Անդրեյ Պարուբին կոչ արեց անդամ բոլոր երկրներին միավորվել Ռուսաստանի դեմ՝ այդ երկիրն անվանելով «ագրեսոր, որը զավթել է տարածքներ Ուկրաինայից, Վրաստանից, նույնիսկ Մոլդովայից»: Ոչ ավել, ոչ պակաս:

Իսկ ի՞նչ էր, այնուամենայնիվ, քննարկվել այդ խորհրդավոր նիստի ընթացքում: Պարզվում է, ՍԾՏՀ ԽՎ 25-ամյակին նվիրված Հռչակագիր է նախապատրաստվել, որի տեքստում մի քանի պետություններ, ներառյալ՝ Հայաստանը, ցանկացել են լրացումներ և փոփոխություններ մտցնել: Մասնավորապես, մերոնք առաջարկել են մասնակից երկրներին ձեռնպահ մնալ կազմակերպության այլ անդամների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց: Տեղեկություն չունեմ, արդյո՞ք քննարկվել է այս առաջարկը, սակայն Հռչակագրի տեքստում այն, բնականաբար, չի ներառվել: Իսկ ուկրաինականը, որում նշվում էր, որ միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունների կողմից (ՄԱԿ, ԵԽԽՎ, Եվրխորհրդարան և այլն) օկուպացված ճանաչված տարածքները պետք է անհապաղ և առանց նախապայմանների ազատագրվեն, քննարկվել է այդ նիստում և ստացել կողմ ձայներ բոլոր մասնակիցների կողմից, բացառությամբ Սերբիայի:  Ինչպես հայտնում են ուկրաինական ԶԼՄ-րը, այս երկիրը չի մասնակցել քվեարկությանը: Բնականաբար, ընդունված Հռչակագրի տեքստը, որն, ի դեպ, դրված է Ռադայի պաշտոնական կայքէջում, ուրախացրեց նաև ադրբեջանցիներին և թուրքերին. չէ՞ որ սա հերթական առիթն է տալիս վայնասուն բարձրացնել Արցախի հարցի շուրջ:

Այ հիմա, կարծեք թե ամեն ինչ իր տեղն ընկավ. համընկան մի քանի պետությունների շահեր, որոնք, ցավոք սրտի, ոչ մի աղերս չունեն հայկական երկու պետությունների շահերի հետ:

Վերջում մի քանի մեջբերում անեմ Ինտերֆաքս-Ուկրաինա գործակալությունից՝ զերծ մնալով մեկնաբանությունից.

·         Հայաստանի ներկայացուցիչները Մոսկվայի ճնշման տակ դեմ էին Հռչակագրի տեքստում  տարածաշրջանային մի շարք պետությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ինքնիշխանությունը վերականգնելու մասին դրույթն ամրագրելուն: Այս «գլուխգործոցի» հեղինակն է ուկրաինական պատվիրակության անդամ, Ռադայի պատգամավոր Ռոման Սեմենուխան:

·         Տիկին Լյուդմիլա Դենիսովան (ուկրաինական պատվիրակության նախագահԳ.Ա.) նշված նիստին մասնակցելու հրավեր է հղել բոլոր նրանց, ում նպատակահարմար է համարել (!!! – Գ.Ա.): Սա էլ Ուկրաինայի մեկ այլ ներկայացուցիչ Ռեֆատ Չուբարովի կարծիքն է: Ի դեպ, ինքը՝ տիկին Դենիսովան, հայտարարել էր, որ «եթե հայկական պատվիրակությունը ցանկանում էր քննարկել Հռչակագրի մեջ առաջարկվող փոփոխությունները, պետք է այդ մասին տեղյակ պահեր» (!!! – Գ.Ա.):

Ոչ ավել, ոչ պակաս

 

 

Գոռ Արմենյան


    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Հարվածել Եկեղեցուն կնշանակի վերացնել այլասերման տարածման հիմնական արգելքը. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /