• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Պատմության այս օրը, Հայաստան, Արցախ
02.12.2017 | 11:32

Այսօր մարշալ Բաղրամյանի ծննդյան օրն է

Այսօր մարշալ Հովհաննես (ԻվանԲաղրամյանի ծննդյան օրն է: Մարշալ Բաղրամյանը ծնվել է  Գանձակում 1897թ. դեկտեմբերի 2-ին:

Խորհրդային Միության մարշալ (11.03.1955), Խորհրդային Միության կրկնակի հերոս (29.04.1944, 01.12.1977) Բաղրամյանն ավարտել է պրապրշչիկների դպրոցը, (Թիֆլիս 1917), հեծելազորային հրամկազմի կատարելագործման (1925) և բարձրագույն հրամկազմի դասընթացները Լենինգրադ (1931),  Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան (1934) և ԳՇ (1938) ռազմական  ակադեմիաները:

 

 

Առաջին աշխարհամարտի (1914-1918) ժամանակ ծառայել է Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական Էքսպեդիցիոն 2-րդ սահմանապահ գնդում, մարտնչել Արևմտյան Հայաստանի ազատագրության համար: 1918-ին մասնակցել է Քերմանշահի, Աարիղամիշի և Կարսի շրջաններում թուրքական զորքերի դեմ մղված կռիվներին, մայիսի 22-26-ին՝ Սարդարապատի ճակատամարտին (Հայկական 1-ին հատուկ հեծելազորային գնդի դասակի հրամանատար): Հայաստանի խորհրդայնացումից հետո Բաղրամյանը եղել է Հայկական հրաձգային դիվիզիայի գնդացրային էսկադրոնի, ապա՝ հեծելագնդի (1923-31) հրամանատար, 5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետ: Հայրենական պատերազմի (1941-45) նախօրյակին՝ Կիևի հատուկ ռազմական օկրուգի շտաբի օպերատիվ բաժնի պետ, շտաբի պետի տեղակալ, ապա՝ հարավարևմտյան ռազմաճակատի շտաբի պետի տեղակալ: Պլանավորել և կազմակերպել է ռազմաճակատի զորքերի նահանջը և Կիևի պաշտպանությունը: Բաղրամյանի նախաձեռնությամբ է մշակվել Հարավային ուղղությամբ զորքերի հակահարձակումը և Ռոստովի ազատագրումը (1941-ի նոյեմբեր):

 

Բաղրամյանը դեկտեմբերին պլանավորել և իրագործել է Ելեցի ռազմագործողությունը: 1942-ի սկզբին՝ հարավ-արևմտյան ուղղության օպերատիվ խմբի շտաբի պետ: 1942-ի հուլիսից՝ ռազմական գործողությունների անմիջական հրամանատար: 16-րդ բանակը Բաղրամյանի հրամանատարությամբ պաշտպանել է Մոսկվայի հեռավոր մատույցները՝ Արևմտյան ռազմաճակատի հարավային թևում, աչքի ընկել Կուրսկի ճակատամարտում, մի շարք հարձակողական ռազմագործողություններում, բազմաթիվ քաղաքների ազատագրման ժամանակ (1943-ի հուլիս-օգոստոս): 1943-ի նոյեմբերի 19-ից, որպես 1-ին մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար, մասնակցել է Բելոռուսի ռազմագործողությանը, Գորոդոկի, Վիտեբսկի, Պոլոցկի ազատագրմանը, Մերձբալթիկայում 1944-ին մղված մարտերին, սեպտեմբերին մոտեցել Ռիգային: Մեմելի (Կլայպեդա) մոտ դուրս գալով Բալթիկ ծովի ափ՝ ռազմաճակատի զորքերը Բաղրամյանի գլխավորությամբ Արևելյան Պրուսիայից կտրել և ջախջախել են ֆաշիստական զորքերի կուռլանդական խմբավորումը (38 դիվիզիա): Պատերազմի եզրափակիչ փուլում (1945-ի ապրիլից), որպես 3-րդ բելոռուսական ռազմաճակատի հրամանատար, իրականացրել է Քյոնիգսբերգ քաղաք-ամրոցի գրավումը, Արևելյան Պրուսիայում թշնամու ուժերի վերջնական ջախջախումը:

 

 Վ. Համբարձումյան, Հ. Բաղրամյան

 

 

Հետպատերազմյան շրջանում Բաղրամյանը եղել է Մերձբալթյան ռազմական օկրուգի հրամանատար (1945-54), ԽԱՀՄ ՊՆ գլխավոր ռազմական տեսուչ, պաշտպանության փոխնախարար (1954-ից), Ռազմական ակադեմիայի պետ (1956-58), ԽԱՀՄ ԶՈՒ թիկունքի պետ (1959-ից), ԽԱՀՄ ՊՆ գլխավոր ռազմական տեսուչ և տեսուչների խմբի ղեկավար (1968-ից): ԽԱՀՄ (1946-82), ՀԽԱՀ (1955-82) և Լատվիական  ԽԱՀ ԳԽ-ների պատգամավոր: Գրել է ռագմագիտական և հուշագրական բնույթի աշխատություններ ու հոդվածներ, (թարգմանվել են գերմաներեն, լեհերեն, ռումինարեն, հունգարերեն), խմբագրել ռագմագիտական բնույթի ուսումնասիրություններ ու դասագրքեր: Բաղրամյանիի անունով են կոչվել փողոցներ Բելառուսի Գորոդոկ և Պոլոցկ քաղաքներում, Երևանում՝ մետրոպոլիտենի կայարան, պողոտա, որտեղ կանգնեցված է Բաղրամյանի ձիարձանը: Ծննդավայրում տեղադրված էր բրոնզե կիսանդրին:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ