Հունվար 22, 2018
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հայաստան
02.12.2017 | 14:04

Լույս է տեսել ««Արարատ»-ի բնագիրները» գրքի Բ հատորը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել ««Արարատ»-ի բնագիրները» գրքի Բ հատորը, որը հրատարակության է պատրաստել Սուսաննա Նահապետյանը:

     Գրքում ամփոփված և ներկայացված է Մայր Աթոռի «Արարատ» հանդեսի հրատարակման ամբողջ ընթացքի՝ 1868-1919թթ. տարիներին պաշտոնաթերթի, միաբանության և նրա առանձին անդամների բնագրական հետաքրքրությունների և իրագործումների ամբողջական պատկերը, լայն ընդգրկումն ու տարողությունը: Երկրորդ հատորում հրատարակված են ընդհանուր թվով 107 չափածոներ, շարականներ, եկեղեցու հայրերի գրվածքներ, կանոններ, վարքագրություններ, դավանաբանական և ջատագովական թղթեր, ձեռագրերի նկարագրություններ և հիշատակարաններ ու այլ արժեքավոր բնագրեր:

 

     Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /