• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
02.12.2017 | 15:05

Արցախի ԱԺ խմբակցություններում քննարկվել է 2018թ. բյուջեի նախագիծը

Դեկտեմբերի 1-ին և 2-ին Ազգային ժողովում շարունակվել են 2018 թվականի բյուջեի նախագծի շուրջ քննարկումները՝ խորհրդարանական խմբակցությունների և գործադիրի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումներին ներկա է եղել ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը, տեղեկացնում է Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը:

 

Կառավարության հետ քննարկումների ընթացքում «Դաշնակցություն» խմբակցության անդամները հնչեցրել են չօգտագործվող բնակֆոնդի շահագործմանը, վթարային շինությունների ամրացմանը, ջրամբարների և ջրատար համակարգերի վերակառուցմանը, զբոսաշրջության ոլորտում հայեցակարգային մոտեցումների ձևավորման վերաբերյալ հարցեր և առաջարկություններ:

 

2018 թվականի բյուջեի քննարկումների շրջանակներում «Շարժում-88» խմբակցությունը հանդես է եկել առողջապահության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման, Արցախի գիտական կենտրոնի կողմից իրականցվող հետազոտությունների, դպրոցական սննդի և համազգեստների վերաբերյալ առաջարկներով:

 

«Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանի հարցերն ու առաջարկությունները պետական համակարգում ծառայողական մեքենաների սպասարկման ծախսերի կրճատման, առողջապահական համակարգում, մասնավորապես ծննդօգնության բնագավառում բարեփոխումների, Շուշիում խմելու ջրի մասին էին:

 

«Ժողովրդավարություն» խմբակցության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են զինծառայողների ընտանիքների համար սոցիալական երաշխիքներին, սոցիալական ապահովության կենտրոնական և շրջանային մարմինների գործառույթներին, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, ինչպես նաև կրթության բնագավառում հրատապ համարվող հարցեր:

 

 

Գալիք տարվա բյուջեի մասին օրենքի շուրջ քննարկումները ավարտվել են «Հայրենիք» խմբակցության հետ հանդիպմամբ: Պատգամավորներին հետաքրքրում էին երկարաժամկետ տնտեսական ծրագրերի հետ կապված և տնտեսության առաջատար ճյուղերի զարգացման նորությունները, հարկային քաղաքականության  մեջ հնարավոր փոփոխությունները և այլ հարցեր



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ