• USD 482.76
  • GBP 644.63
  • EUR 565.36
  • RUB 7.81
  • GEL 194.62
Մայիս 26, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Աշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց
04.12.2017 | 17:35

Թուրքիան պարզապես S-400-ների գնման իմիտացիա է ստեղծում. Թուրքագետ

«Թուրքիայի համար շատ վատ հետևանքներ կարող է ունենալ ռուսական S-400 համալիրների գնումը»,- «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը՝ խոսելով Թուրքիայի կողմից S-400 համակարգերի ձեռք բերման հետևանքների մասին։

 

 

Ըստ մեր զրուցակցի՝ Թուրքիային կարող են անջատել ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգից, բացի այդ, ԱՄՆ-ը կարող է Թուրքիային չմատակարարել հինգերորդ սերդնի F-35 կործանիչները (և ընդհանրապես Թուրքիային հանել F-35-երի նախագծից), որոնցից առաջին երկուսը պետք է մատակարարվեն 2018թ. (Թուրքիան ընդհանուր առմամբ պետք է ստանա 100-115 հատ F-35)։

«Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան նպատակադրվել է 2050թ. ունենալ տարածաշրջանում ուժեղագույն ռազմաօդային ուժերը, մինչդեռ Իսրայելի օդուժը նախորդ տարվանից արդեն սկսել է ստանալ F-35 կործանիչները, որոնց հայտնվելով F-16 կործանիչները դառնում են հնացած (Թուրքիայի ռազմաօդային ուժերը հիմնականում համալրված են F-16 կործանիչներով)։

Հունաստանը նույնպես հետաքրքրված է F-35 կործանիչների մատակարարմամբ։ Այս ամենին հավելենք այն, որ ԱՄՆ-ը կարող է չեղարկել նաև Թուրքիային BLU-109 տիպի հակաբունկերային, ղեկավարվող ռումբերի մատակարարումը»,- նշեց Գաբրիելյանը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ ԱՄՆ-ը Թուրքիայի վարած քաղաքականության պատճառով հրաժարվել է այդ երկրին տրամադրել հարվածային անօդաչու թռչող սարքեր ու ֆրեգատ ռազմանավեր, ինչպես նաև F-35 ծրագրային ապահովման սկզբնական ծածկագրերը, որոնք թուրքական կողմին անհրաժեշտ են դրանց տեխնիկական սպասարկման, ինչպես նաև դրանցում սեփական (թուրքական) արտադրության սպառազինություն տեղակայելու համար։ Գաբրիելյանի դիտարկմամբ, այս ամենը ցույց է տալիս, որ Թուրքիան կորցնելու շատ բան ունի, եթե նա փորձի ավելի սրել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, և գործը հասցնի նրան, որ ԱՄՆ-ը կասեցնի Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը։

«Կարծում եմ, որ Թուրքիայում քաջ գիտակցում են այս ամենը, և ինձ ցայժմ թվում է, թե Թուրքիան պարզապես S-400-ների գնման իմիտացիա է ստեղծում՝ առաջին հերթին ԱՄՆ-ին իր «այլընտրանք ունենալը» ցուցադրելու համար (ավելի վաղ ԱՄՆ-ը հրաժարվել է Թուրքիային տրամադրել Patriot զենիթահրթիռային համալիրների արտադրման տեխնոլոգիաները)։ Դա տեղավորվում է Արևմուտքի հանդեպ Թուրքիայի կողմից կիրառվող շանտաժային/բլեֆային քաղաքականության շրջանակներում»,- ամփոփեց Հայկ Գաբրիելյանը:

 

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի

 

 


    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /