• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
04.12.2017 | 14:05

Թուրքագետ. Թուրքիային չի հաջողվի արցախյան հարցի բանակցային գործընթացի մաս կազմել

Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի հեղինակությունը վերջին շրջանում աշխարհաքաղաքական առումով բարձրացել է՝ պայմանավորված ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ, Արցախի վերաբերյալ ՀԱՊԿ վերջին հայտարարությամբ։

 

Ըստ նրա, Թուրքիային չի հաջողվի մաս կազմել արցախյան հարցի բանակցային գործընթացին. «Ինչպես հուշում է այս տարիների փորձը, անհաջողության է հանդիպել և համոզված եմ` այս անգամ էլ կտապալվեն, քանի որ  Մինսկի խմբի համանախագահները միջնորդի կարգավիճակը վերցնելով ցանկություն չունեն ընդլայնելու ձևաչափը»:

 

Թուրքագետ կարծիքով, Սիրիայում տեղի ունեցող գործընթացները, իհարկե, ազդում են նաև Հարավային Կովկասի վրա. Սիրիայում իրադրությունը մտնում է նոր փուլ, ռազմական գործողությունները հիմնականում ավարտված են, սկսվում է բանակցային փուլը ու բավական կնճռոտ հարցեր պետք է լուծվեն: Թուրքիան փորձում է օգտագործել այն հանգամանքը, որ ինքն արդեն Սիրիայի հյուսիսում ունի զինված ուժեր, և ըստ էության, գնալով կուժեղացնի դրանք։ Իսկ սա ռեալ հնարավորություն է՝ բանակցային գործընթացում փորձել որոշակի առավելությունների հասնել և առևտրի մեջ մտնել բանակցային գործընթացում ներգրավված այլ կողմերի հետ. «Չմոռանանք, որ նախատեսված է, որ դեկտեմբերին պետք է փորձ արվի հրավիրել Սիրիայի խաղաղության մասին կոնգրես, որին պետք է հնարավորինս մեծ թվով ուժեր մասնակցեն։ Հիմա տեղի են ունենում անդրկուլիսային, դիվանագիտական մակարդակով քննարկումներ՝ այս կոնգրեսն իրականություն դարձնելու համար։ Չի կարելի բացառել, որ առևտրի ընթացքում Թուրքիան կփորձի սեղանի վրա դնել նաև Արցախի հարցի կարգավորման խնդիրը»:

 

 

Դեկտեմբերի 6-ին նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, չեն լինի այնպիսի պայմանավորվածություններ, որոնք կտրուկ կփոխեն իրադրությունը։



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /