• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
05.12.2017 | 13:00

Զորավարժություններ Արցախում

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 1-ից 2-ը Արցախում էր գտնվում նախագահ Սերժ Սարգսյանը՝ մասնակցելու համար հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակներում Պաշտպանական Բանակի զորավարժություններին, որոնք  տեղի ունեցան Արցախի Հանրապետության հարավ-արևելյան սահամանգծի մոտ։ Նմանատիպ հավաքները և զորավարժությունները երկու հանրապետությունների ռազմական և քաղաքական ղեկավարության մասնակցությամբ պարբերաբար տեղի են ունենում ամեն տարվա դեկտեմբերին, և դրանց նպատակն է ցուցադրել երկու հայկական պետությունների միասնությունը և վճռականությունը՝ համատեղ դիմակայելու թշնամու ցանկացած ոտնձգություններին։

 

Դեկտեմբերյան այս հավաքը ևս բացառություն չէր, և համատեղ հավաքներն ու քննարկումները ուղեկցվեցին լայնամասշտաբ զորավարժություններով, որոնց ժամանակ, ըստ սցենարի, Պաշտպանական բանակի զորքերին հաջողվեց հետ մղել հակառակորդի հարձակումը պետության սահմանների վրա։ Միասնական պայքարելու քաղաքական կամքի ու ռազմական ուժի նմանատիպ ցուցադրումը պարտադիր պայման է, որպեսզի մեր թշնամի պետությունները հասկանան՝ հնարավոր սադրանքի դեպքում համատեղ ուժերով ենք հետ մղելու ցանկացած հարձակում։

 

Զորավարժությունները ցույց տվեցին նաև հայ զինվորի մասնագիտական ու որակական բարձր հատկանիշները և հնարավոր սադրանքի դեպքում թշնամուն ջախջախելու պատրաստակամությունը։ Նմանատիպ զորավարժությունները կարևոր են նաև ժամանակակից բանակաշինության ռազմական կոմպոնետի ամրապնդման և միասնական գործողություններ իրականացնելու մասնագիտական կարողության բարձրացման առումով ևս։

 

Արցախյան այցի շրջանակներում նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը ներկա են գտնվել նաև զինվորականների համար նախատեսված բազմաբնակարան շենքի բացման արարողությանը։ Զիվորականների կենցաղային պայմանների բարելավումը բանակաշինության կարևոր կոմպոնենտներից մեկն է, ինչը նպաստում է սպաների և նրանց ընտանիքների կյանքի որակի բարձրացմանը։

 

Սակայն, ինչպես նշեցի, այցի կենտրոնական իրադարձությունը զորավարժություններն էին, ինչը մեկ անգամ ևս ցույց տվեց Պաշտպանական բանակի մարտավարաօպերատիվ պատրաստության բարձր մակարդակը։ Սա նաև ոչ թաքցված մեսիջ է մեր հարևաններին, որ բանակը զգոն է ու միշտ պատրաստ է պատասխանելու ցանկացած սադրանքի, ինչը կարող է կատարվել հարևաննի կողմից։

 

 

Զորավարժություններից հետո իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը շեշտեց, որ «այսօրվա զորավարժություններն ապացուցեցին ձեր ունակությունը: Հավատացեք, որ դուք դրանով պատասխանում եք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեր հայրենիքը մեզնից խլել, ովքեր փորձում են իրենց հզոր ցույց տալ և պոկել մեզնից մի բան»։ Նախագահի նմանտիպ ելույթը հստակ ուղղորդում է առ այն, որ հայկական երկու պետությունները պատրատակամ են միասնաբար պայքարելու ընդհանուր թշնամու դեմ և թույլ չտալու, որ ոտնձգություններ կատարվեն հայկական սահմաններին. սա նաև նշանակում է, որ հնարավոր արկածախնդրությունը մեր հարևանի կողմից կարող է նրա համար շատ ծանր արժենալ, ընդհուպ նոր տարածքների կորուստներով։ Ի զուր չէ, որ զորավարժությունները տեղի էին ունենում նախկին Աղդամի շրջանի ու համանուն քաղաքի ավերակների տարածքում, ինչը նույնպես պարզ զգուշացում էր, թե ինչի կարող է վերածվել Ադրբեջանը հնարավոր հարձակման դեպքում։  

 

 

 

Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու

 

 

 

 

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ