• USD 482.76
  • GBP 644.63
  • EUR 565.36
  • RUB 7.81
  • GEL 194.62
Մայիս 26, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Աշխարհի ձայն, Լրահոս
05.12.2017 | 11:45

Նախիջևանի զինավարժությունները կոչված են ամրապնդելու թուրք-ադրբեջանական հարաբերությունները. Թուրքագետ

Վերջին շրջանում Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները տարբեր մակարդակներով պարբերական հանդիպումներ են կազմակերպում, մասնավորապես ուշադրության են արժանի անցյալ ամիս մի շարք թուրք պաշտոնյաների՝ Բաքու այցելությունները և նրանց հայտարարությունները, ինչպես նաև Նախիջևանում և Ադրբեջանի այլ բնակավայրերում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ Այս մասին այսոր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց թուրքագետ Մուշեց Խուդավերդյանը:

Վերջինիս դիտարկմամբ՝ տեղի ունեցած զորավարժությունները՝ ներառյալ Նախիջևանում տեղի ունեցող «Լավագույն հրետանային մարտկոց» կոչվող զինավարժությունները, ամենամյա և պարբերական բնույթ են կրում։ Դրանք կոչված են ամրապնդելու թուրք-ադրբեջանական «2 պետություն մեկ ազգ» կարգախոսը, որով փորձ է արվում 2 ժողովուրդներին էլ ավելի մերձեցնել։

Ըստ թուրքագետի՝ զորավարժությունների ընթացքում կիրառվում են հրետանային փորձնական պարապմունքներ, որոնք նպատակ ունեն հայտնաբերել ու ոչնչացնել  հակառակորդի տարբեր տեսակի խմբավորումները։ «Տեղի են ունենում նաև օդային վարժանքներ, որոնք կոչվում են «Անատոլիայի արծիվ» և «Կովկասի արծիվ», որոնց նպատակն էլ օդային բնագավառում ուժերը փորձարկելն է։ Նաև խոսվում է ադրբեջանա-թուրքական ռազմատեխնիկական համագործակցությունը ավելի ընդլայնելու մասին։ Հենց այդ պատճառով դեկտեմբերի 2-5 Բաքվում տեղի է ունենում թուրք-ադրբեջանական ռազմական փոխգործակցություն թեմայով կոնֆերանսը, որն էլ միտված է զարգացնել ադրբեջան-թուրքական ռազմական համագործակցությունը»,- ընդգծեց Խուդավերդյանը։

Վերջինս նաև նշեց, որ Նախիջևանի զորավարժությունները գլխավորապես ուղղված են թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության տարբեր ոլորտներին, և իհարկե, ուղղված են Հայաստանի դեմ։ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ քանի դեռ ղարաբաղյան հարցը չի լուծվել իր օգտին, իրենք անցկացնելու են զորավարժություններ, որպեսզի էլ ավելի բարձրացնեն իրենց բանակի մարտունակությունը:

«Այդ համատեքստում չի շրջանցվում Ղարաբաղյան հարցը։ Էրդողանը Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց հետևյալը՝ «քանի դեռ Ղարաբաղյան հարցը չի լուծվել, Հայաստանի հետ սահմանները մնալու են փակ»։ Վերջինս նաև նշել է, որ «ադրբեջանական տարածքները պետք է ազատվեն, և Թուրքիան էլ այդ հարցում Ադրբեջանի կողքին է»։  Նույն թեզերն է կրկնել նաև Չավուշօղլուն՝ ասելով, որ «ինչքան Հայաստանը չթույլատրի Թուրքիային մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, այնքան նրանք կաջակցեն ադրբեջանական կողմին»։ Այսինքն՝ թուրքական կողմը փորձում էր ադրբեջանական կողմին բացահայտ աջակցություն ցուցաբերել՝ նրանից շահելով բազմաթիվ դիվիդենտներ»,- ասաց թուրքագետը՝ հավելելով, որ վերջերս կայացած Էրդողան-Ալիև հանդիպման ժամանակ Ալիևը նշել է, որ ավելացել են դեպի Թուրքիա ներկրվող գազի պաշարները, իսկ Ադրբեջանը, ինչպես հայտնի է, Թուրքիային շուկայականից ցածր գներով է գազ վաճառում:

 

 

 

Գոհար Մակարյան



    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /