• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
05.12.2017 | 20:40

Ղարաբաղյան հարցը շահարկվում է Թուրքիայի կողմից Ադրբեջանում ազդեցությունը ընդլայնելու նպատակով. Փորձագետ

Պուտինի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը, անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, ՌԴ նախագահին խնդրել էր կոնկրետ ժամկետներ նշել այդ հարցի լուծման համար՝ հայտարարելով, որ դրա  միակ լուծողը Պուտինն է։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց տարածաշրջանային փորձագետ, թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ ընդգծելով, որ թուրքական կողմը աջակցություն է ցուցաբերում այն փաստին, որ Արցախյան հիմնահարցի լուծումը ռուսական կողմի ձեռքում է։

 

«Չավուշօղլուն էլ իր հայտարարություններով փորձում է ասել, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է և ամեն կերպ փորձելու է ազդել Ղարաբաղյան հարցի՝ Ադրբեջանի համար շահավետ լուծման հասնելու համար»,- ասաց բանախոսը։

 

Սա, ըստ Խուդավերդյանի, ներքին լսարանին ուղղված քայլ է, քանի որ Թուրքիայի իշխանությունները ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական լսարանին ուզում են ցույց տալ, որ Ադրբեջանի կողմից են՝ այդպիսով փորձելով նոր արտոնություններ ստանալ Ադրբեջանից։ «Ղարաբաղյան հարցը այն թեման է, որը լավագույնս շահարկվում է թուրքական իշխանությունների կողմից Ադրբեջանում ազդեցության ոլորտները ընդլայնելու նպատակով»։

 

Խոսելով Նախիջևանի զորավարժությունից Հայաստանին սպառնացող վտանգների մասին՝ թուրքագետը նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Նախիջևանի կողմից Արցախում ռազմական գործողությունների իրագործման պարագայում քիչ հավանական է, որ  Նախիջևանում ևս ռազմական գործողություններ կլինեն։ « Քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Նախիջևանի կողմից Հայաստանին հարվածելու դեպքում դա կդիտվի որպես հարված ՀԱՊԿ անդամին, ինչը նշանակում է, որ  գործի կդրվի  ՀԱՊԿ կանոնակարգը՝ Հայաստանի դաշնակից երկրների կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկելու առումով։ Հետևաբար, կարող ենք ասել, որ Նախիջևանը պարզապես վայր է, որտեղ միանում են թուրքերն ու ադրբեջանցիները. այն նրանց համար խորհրդանշական վայրն է, քանի որ Նախիջևանում թուրք և ադրբեջանցի բնակչություն է ապրում»,- ասաց Խուդավերդյանը և հավելեց, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները միայն մեկ վայրում տեղի չեն ունենում. դրանք նաև տեղի են ունեցել նաև Կովկասում, իսկ Նախիջևանը դրանց կատարման հավանական վայրերից մեկն է։

 

«Անցյալ տարի ևս զորավարժություններ են կազմակերպվել Նախիջևանում, որոնք պլանային ու ամենամյա բնույթ ունեն, և պատերազմի սկիզբ չեն կարող խորհրդանշել»,- ընդգծեց Մուշեղ Խուդավերդյանը։

 

 

 

 

Գոհար Մակարյան



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ