Փետրվար 21, 2018
Ղարաբաղը ապացուցեց, որ անկասելի է ժողովրդի միասնության ուժը

Կ.Գ

Աշխարհի ձայն, Լրահոս
06.12.2017 | 20:02

Տարածաշրջանում քաոս կստեղծվի. Չավուշօղլուն՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին

Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ  ղեկավարության մտադրությունը կարող է քաոս առաջացնել տարածաշրջանում: Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում հայտնի է: Տարածաշրջանին կայունություն և խաղաղություն բերելու փոխարեն այն քաոսի կհանգեցնի»,- ասել է արտգործնախարարը՝ շեշտելով, որ ԱՄՆ տվյալ նախաձեռնությունն ողջ աշխարհի դեմ է ուղղված:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք դարձնելու հարցի վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ ընդգծելով, որ դրա իրագործման դեպքում կխզվեն Թուրքիայի և Իսրայելի դիվանագիտական հարաբերությունները ։ 


    Լրահոս
    Արցախ
    Պատմական որոշում, որի հետևում ժողովուրդն էր կանգնած
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /