• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Լրահոս, Հայաստան
07.12.2017 | 10:41

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշտարակի, Արտաշավանի, Արարատի, Տաշիրի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Արագածի, Կոտայքի, Բաղրամյանի, Սևանի, Դիլիջանի ճանապարհներին, Գյումրի - Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում տեղ - տեղ մերկասառույց է:

Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են Նոյեմբերյան Մ16 ավտոճանապարհի (35-40կմ) Ջուջևան - Նոյեմբերյան հատվածը և Վարդենյաց լեռնանցքը: 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ