• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
07.12.2017 | 13:33

Հերթական հիմնադրամը հերթական ՊՈԱԿ-ի փոխարեն

ՀՀ կառավարությունը մտադիր է «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի: Հարցը դրված է հանրային քննարկման:

 

Ըստ կառավարության, «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան- ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմակերպաիրավական կարգավիճակի փոփոխությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ձեռնարկատիրական գործունեության՝ մասնավորապես. հրատարակչական գործունեություն, ցուցահանդեսների կազմակերպում, ձեռագրերի, արխիվային վավերագրերի թարգմանություն, արխիվային փաստաթղթերի թվայնացում և այլն: Հիմնադրամի կողմից լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավումը կապահովի թանգարան-ինստիտուտի ինքնավարության ավելի բարձր մակարդակ և տեխնիկապես լավ հագեցվածության պայմաններում կնպաստի ճարտարապետության բնագավառում կազմակեչպվող միջազգային ցուցահանդեսներին առավել ներկայանալի մասնակցությանը:

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչպես նաև նվիրատվության կամ նվիրաբերության պայմանագրով պատմամշակութային նշանակություն ունեցող հավաքածուներ (հին ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր, հնատիպ գրքեր, արվեստի գործեր՝ գեղանկարչական և այլն) ձեռք բերելիս հիմնադրամը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, և ձեռք բերված պատմամշակութային նշանակություն ունեցող հավաքածուները պետական սեփականություն են, որոնք համարվում են անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հիմնադրամին տրամադրված:

 

 

ՊՈԱԿ-ները հիմնադրամների վերակազմակերպելու գործընթացը սկսվել է Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո: Հիմա Հայաստանում տասնյակ հիմնադրամներ կան:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ