• USD 480.13
  • GBP 670.45
  • EUR 587.25
  • RUB 7.74
  • GEL 196.17
Ապրիլ 24, 2018
Մեր ժողովուրդը կարողացավ վերապրել այդ արյունալի աղետը և նորից շենացնել հարազատ հողը և պաշտպանել այն

 

Բակո Սահակյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ

Աշխարհի ձայն, Լրահոս
07.12.2017 | 16:30

Էրդողանը Պուտինի հետ կքննարկի Երուսաղեմի հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնկալում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի նախօրեին ԱՄՆ-ի ընդունած այն որոշումը, ըստ որի՝ պետք է Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք: Նա այս մասին ասել է Անկարայում Հունաստան կատարելիք այցից առաջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական A Haber-ը:

«Այսօր երեկոյան կամ վաղը առավոտյան ես բանակցություններ կանցկացնեմ Հռոմի Պապի հետ, նաեւ պետք է բանակցեմ պարոն Պուտինի հետ: Երուսաղեմը վերաբերում է ոչ միայն մահմեդականներին, այլեւ քրիստոնյաներին, - ասել է Էրդողանը: - Մենք նաեւ խոսելու ենք այս մասին  Գերմանիայի եւ Իսպանիայի հետ»:

Նշենք, որ Էրդողանը խստորեն քննադատել է Թրամփի հայտարարությունը՝ մասնավորապես նշելով, որ նա ուժեղ է, ուստի   կարող է անել այն, ինչ պետքական է համարում: «Լինել  ուժեղ դեռեւս չի նշանակում  միշտ ճիշտ լինել: Ուժեղ է նա, ով ճիշտ  քայլեր է կատարում», - ասել է թուրք առաջնորդը:

 

Նա նաեւ մեղադրել է ԱՄՆ-ին ՄԱԿ-ի բանաձեւերը խախտելու մեջ:



    Լրահոս
    ՌԱԿ
    Զուտ ազգային, ապաքաղաքական երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. ՌԱԿ հայտարարությունը
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /