• USD 482.76
  • GBP 644.63
  • EUR 565.36
  • RUB 7.81
  • GEL 194.62
Մայիս 26, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
07.12.2017 | 12:22

ԱՄՆ նախագահի հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջ բերել. Տ. Վահրամ քահանա Մելիքյանը` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ վերջին օրերի զարգացումներին:

Այս մասին Tert.am-ին ասաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը` անդրադառնալով Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Հայ Եկեղեցու դիրքորոշմանը։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ վերջին օրերի զարգացումներին:

Գիտեք` Հայ Եկեղեցին կարևոր դերակատարություն ունի Ս. Տեղյաց պահպանության գործում: Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունն է իրականացնում իր ուխտյալ միաբանությամբ դժվարին այդ առաքելությունը` քրիստոնյաներիս համար սրբազան այդ հողում պաշտպանելով հայոց պատմական ներկայությունը և դարերով ձևավորված կանոնակարգերն ու իր իրավունքները:

ԱՄՆ նախագահի հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջ բերել ինչպես Հայ Եկեղեցում, այնպես և քրիստոնեական Քույր Եկեղեցիների ու կրոնական այլ հարանվանությունների մոտ:

Վստահ ենք, որ միջազգային հանրության կողմից ամեն ջանք կգործադրվի հանուն խաղաղության, ինչպես նաև քրիստոնեական եկեղեցիների դարավոր իրավունքների հարգման ու անխաթար պահպանման համար:

Մայր Աթոռը Երուսաղեմի Հայոց պատրիարքության հետ համախորհուրդ անհրաժեշտ քայլերը կձեռնարկի այս ուղղությամբ»,–ասված է Վահրամ քահանա Մելիքյանի պատասխանում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել հայտարարությամբ՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատելով ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը: 

«Ես որոշել եմ, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու համար: Ավելի քան երկու տասնամյակ հրաժարվելուց հետո մենք չենք մոտեցել Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության համաձայնագիր կնքելուն», - ասել էր Թրամփը՝ նշելով, որ կատարում է նախընտրական քարոզարշավի ժամանակ տված խոստումը:


    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /