Փետրվար 21, 2018
Ղարաբաղը ապացուցեց, որ անկասելի է ժողովրդի միասնության ուժը

Կ.Գ

Աշխարհի ձայն, Լրահոս
07.12.2017 | 19:01

Լոզանի պայմանագիրը պետք է վերանայել. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստան կատարելիք այցից ժամեր առաջ հունական  հեռուստատեսության հետ հարցազրույցում հայտարարել է, որ  Լոզանի խաղաղության պայմանագիրը թարմացման կարիք ունի:

Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը արդեն   «լուրջ մտահոգություններ» է հայտնել կապված  Էրդողանի հայտարարության հետ:

Լոզանի պայմանագիրը սահմանում է երկու երկրների միջեւ սահմանները եւ հստակեցնում է  Հունաստանի իրավունքները   Էգեյան ծովի կղզիների հանդեպ:

«Երբ ասում են թարմացնել, կարող ենք քննարկել ամեն ինչ: Հունաստանը, հնարավոր է,   փոքր-ինչ վրդովվի որոշ հարցերի շուրջ, բայց կարող ենք նստել եւ զրուցել  դրա շուրջ», - ասել է Էրդողանը:

 Նա նշել է, որ այն, ինչը   ուզում է  անել, ոչ միայն  Հունաստանին է վերաբերում, այլեւ  ողջ տարածաշրջանին: Լոզանի պայմանագիրը սահմանում է նաեւ Թուրքիայի, Իրաքի եւ Սիրիայի տարածքային սահմանները:

Թուրքիայի նախագահը չի բացատրել, թե Թուրքիան ինչ փոփոխություններ է որոշել կատարել, սակայն ասել է, որ  «խնդրահարույց» է որոշ     կղզիների միջեւ հեռավորությունը:

 

 

 



    Լրահոս
    Արցախ
    Պատմական որոշում, որի հետևում ժողովուրդն էր կանգնած
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /