• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
07.12.2017 | 20:02

Փորձագետ. Գնալով նվազում է Հայաստանի շենքերի սեյսմակայունությունը

Այսօր Երեւանում կազմակերպված Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց. սեյսմիկ անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ  քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանը մտահոգիչ հայտարարություններ արեց: Որոշ մեջբերումներ:

 

 

 

Երևանը 7-8 բալ սեյսմակայունությամբ է կառուցված, եթե 8-9 բալանոց երկրաշարժ լինի՝ սեյսմիկ ուժը 4 անգամ ավելի կլինի, քան նախագծով նախատեսված է:

 

Ճապոնական «Ջայկա» ընկերության կանխատեսումներով՝ եթե Գառնու շրջանում ուժեղ երկրաշարժ լինի, ապա ցերեկվա դեպքում Երևանում կզոհվի 100 000 մարդ, եթե գիշերը լինի՝ 250 000 մարդ: Իրենք մոտավորապես որոշել են, որ ցերեկը մարդկանց որոշ մասը փողոցում կլինի, իսկ գիշերը մարդիկ տանը քնած կլինեն: Մյուս կողմից մենք շատ մոտավորապես հաշվարկել ենք, որ կան շենքեր, որ պետք է քանդվեն, կան շենքեր, որ պետք է ուժեղացվեն, դրանք 111 սերիայի շենքեր են (111 սերիայի շենքերը կարկասային շենքներն են, հիմնականում 9 հարկանի): Սպիտակի երկրաշարժից հետո հանձնաժողովը որոշեց, որ որոշ սերիաներ պետք է հանվեն, քանդվեն, ապահով չեն, իսկ որոշ սերիաների շենքերի էլ պետք է կոնստրուկտիվ լուծումներ տալ, ուժեղացնել, որ հետո բավարարեն պահանջները: Այնպես որ, այս բալականությունը, որ վերանայել ենք, ներկայում, կարելի է ասել, որ ՀՀ-ն լիովին միջազգային պայմաններին տիրապետող, սեյսմակայուն շինարարության ուժեղացման, վերականգնման, նորմատիվ- տեխնիկական դաշտ ունի:

 

Վերջին տարիներին նոր շենքեր են կառուցվել, գնալով սեյսմավտանգությունն իջնում է՝ նոր շինարարություններով պայմանավորված: Ներկայիս կառուցված շենքերը լիովին համապատասխանում են սեյսմիկ վտանգին: Նոր շենքերի 90 տոկոսը մոնոլիտ կարկասային շենքերն են, որոնք շատ սեյսմակայուն են:

Գյումրիի 111 սերիայի շենքերը ռեզոնանսից են փլվել: Ճիշտ է, ես մինիստրության որակի բաժնի պետն էի, բայց տարբերություն կար Գյումրիում և Վանաձորում իրականացվող շինարարության մեջ: Վանաձորում շատ ավելի գրագետ տեխնիկական գծային պերսոնալ կա, ավելի գրագետ են կառուցում՝ ծավալներից ելնելով: Գյումրիում շատ մեծ շինարարություն էր ընթանում: Դե եռակցման աշխատանքները, մոնոլիտացման աշխատանքները Վանաձորում ավելի որակով էին անում, դիտողություն էիր անում, տեսնում էիր՝ հաշվի են առել:

 

 

Հաշվարկելով Հայաստանի ներկայիս բնակֆոնդը, սեյսմակայունությունը լիովին ապահովելու համար մոտավորապես 32-35 մլրդ դոլարի ներդրում պետք է արվի:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ