• USD 483.02
  • GBP 614.45
  • EUR 546.97
  • RUB 7.23
  • GEL 184.53
Օգոստոս 15, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
09.12.2017 | 11:41

«Վերելք»-ը Գյումրիի վերելքի համար

Նոյեբերի 26-30-ը ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում անդադար փոքր «իրարանցում» էր: «Քանդակագործության ազգային պարկ» թանգարանը անցկացրեց քանդակագործության միջազգային սիմպոզիում: Արդեն երեք տարի է, ինչ տարբեր երկրներից Գյումրի են ժամանում և այս քաղաքում են իրականացնում քանդակագործության փառատոն: Այս տարի սիմպոզիումն ուներ «Վերելք» խորագիրը: Ի տարբերություն մյուս տարիների, երբ քանդակագործներն աշխատում էին բացօթյա տարածքներում, ստեղծելով քաղաքային քանդակներ, այս անգամ որոշվեց ամբողջ սիմպոզիումն անցկացնել նախագծի աջակից ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղում: Քանի որ այս տարի լրանում է ակադեմիայի 20-ամյակը, բուհում անցկացվող միջոցառումները նվիրվում են այդ հոբելյանին:

Բացման արարողությունը տեղի ունեցավ Արվեստների ակադեմիայի դահլիճում: Ողջույնի խոսքով հանդես եկան Գյումրու փոխքաղաքապետը, «Քանդակագործության ազգային պարկ» թանգարանի տնօրեն և սիմոզիումի կազմակերպիչ Արթուր Գևորգյանը, Գյումրու մշակույթի վարչության պետը, ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Գարիկ Մանուկյանը:

Մի քանի օրերի ընթացքում ակադեմիայի նկուղային հարկում, որտեղ գտնվում են քանդակագործության արվեստանոցները, Զավեն Կոշտոյանի անվան արվեստանոցում յոթ երկրներից ժամանած 13 քանդակագործ-արվեստագետներ ջանադրաբար աշխատում էին՝ ստեղծելով ոճային և գաղափարային տարբեր ընդգրկում ունեցող փոքրաչափ գործեր:

Այդ ընթացքում, երբ քանդակագործներն արարում էին նկուղում, արդեն շենքի տանիքային մասում՝ բուհի «Վիեննայի ակումբում», իրենց զեկուցումներով հանդես եկան նույն յոթ երկրների 15 արվեստաբան ներկայացուցիչները: Մասնակիցները ժամանել էին հետխորհրդային տարածաշրջանի տարբեր երկրներից՝ Բելառուս, Տաջիկստան, Մոլդովա, Կիրգիզիա, Ուզբեկստան, Ղազախստան և, բնականաբար, Հայաստանի երկու քաղաքներից՝ Երևանից և Գյումրուց: Արվեստաբան մասնակիցների մեծ մասը հիմնականում իր երկրի արվեստի ակադեմիայի կամ ինստիտուտների դասախոսներ էին: Գյումրիից որպես արվեստաբան իրենց մասնակցությունը ցուցաբերեցին և զեկուցումներով հանդես եկան բուհի դասախոսները՝ հանրակրթական առարկաների ամբիոնի վարիչ Արաքս Մարգարյանը և Գայանե Պապիկյանը:

Զեկուցումների թեմատիկան ևս նվիրված էր հետխորհրդային շրջանի և անկախության համատեքստում եղած մոնումենտալ կամ քաղաքային քանդակներին, խորհրդային և ժամանակակից քանդակագործությանը: Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր երկիրը, երկրի արվեստային իրականությունն ու մշակույթը: Արվեստաբանական վերլուծությունների և մեկնաբանությունների ներքո

շոշափվեցին և քննարկվեցին բազմաթիվ թեմաներ՝ կապված խորհրդային միության ռեժիմի ներքո ստեղծված արվեստի, մասնավորապես մոնումենտալ քանդակների գաղափարային, ոճային, իմաստային նշանակությունների հետ, այնուհետև խոսք՝ անկախություն ստացած երկրներում և քաղաքներում խորհրդային միությունից մնացած «վերապրուկ» քանդակների ապամոնտաժման հարցերի շուրջ, և, ի վերջո, հետխորհրդային երկրներում ժամանակակից արվեստի և քանդակագործության նոր տենդենցների և մոտեցումների մասին:

Թեմաները բազմազան էին, բազմաքննելի, ընթացքում բացահայտվեցին շատ և շատ ճշմարտություններ՝ կապված խորհրդային պետականության համատեքստում եղած երկրների մտածելակերպի, մշակութային հայացքների ու արվեստային բարքերի հետ: Ռուսերեն լեզվով զեկուցումների ընթերցումից զատ, տիրում էր նաև դիսկուրսիվ մթնոլորտ: Արվեստաբանների միջև տեղի ունեցավ փորձի և մտքերի փախանակություն, զուգահեռների անցկացում, միջմշակութային խնդիրներին վերաբերող հարցադրումներ: Պետք է նշել, որ սա առաջին տարին է, երբ սիմպոզիումի շրջանակներում իրենց մասնակցությունը ցուցաբերեցին արվեստաբանները, ինչն այս նախագծի կարևորագույն կետերից մեկը կարելի է համարել:

Նախագծի գաղափարային հանգուցալուծումը եղավ ցուցահանդեսը: Ակադեմիայի ցուցասրահում սիմպոզիումի վերջին օրը՝ նոյեմբերի 30-ին, արդեն ցուցադրվեցին այն աշխատանքները, որ արել էին քանդակագործները՝ համագործակցելով արվեստաբանների և բուհի դասախոսների (քանդակագործ Ալբերտ Վարդանյանի) հետ: Կարևոր էր նաև այն, որ Հայաստանի կողմից մասնակցեցին բուհի քանդակագործության բաժնի մի քանի ուսանողներ: Փոքրաչափ քանդակներն ունեին տարբեր հղացքներ, թեմաներ և տարբերվող ոճային մոտեցումներ: Քանդակների էքսպոզիցիան լրացրեց արվեստաբանների կողմից իրենց երկրները ներկայացրած քանդակների լուսանկարների շարքերը:

Պետք է նշել նաև, որ քանդակների ցուցադրությունը համընկավ ակադեմիայի ուսանող Ռաֆայել Ղայվաջյանի ճեպանկարային աշխատանքների ցուցադրման հետ: Ռաֆայելի ճեպանկարները համահունչ կերպով փոխլրացրեցին ցուցասրահի տարածքն ու լուծվեցին քանդակային ցուցանմուշների հետ: Նախագծի ամբողջ ընթացքում աշխատում էին երկու լրագրող մասնակիցներ ևս, որոնք եկել էին նախագիծը լուսաբանելու նպատակով: Ցուցահանդեսի ժամանակ սիմպոզիումի բոլոր մասնակիցներին հանձնվեցին պատվոգրեր ու հուշանվերներ:

 

Գայանե Պապիկյան

ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի դասախոս, ՌԱԿ Շիրակի «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի անդամ, արվեստաբան



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /