Հունվար 22, 2018
Աշխարհի ձայն, Լրահոս
11.12.2017 | 17:30

Թուրքիայում երեք լրագրողների ցմահ կազատազրկեն

Ստամբուլի դատախազությունը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել  թուրք հայտնի ընդդիմադիր լրագրողներ Նազլը Ըլըջաքին, Ահմեդ Ալթանին եւ Մեհմեդ Ալթանին: Վերջիններիս մեղադրում են  ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի (FETO) կազմակերպության հետ ունեցած կապի մեջ: Այս մասին փոխանցում է   NTV հեռուստատեսությունը :

Ավելի վաղ Ըլըջաքը եւ Ալթան եղբայրները ձերբակալվել էին անցյալ տարվա հուլիսին. նրանց  կասկածում էին FETO-ին եւ  հեղաշրջման փորձին  ներգրավվածության մեջ: Դատավարությունը կայացել է Ստամբուլում: Դատախազությունը մեղադրում է նրանց սահմանադրական կարգը փոխելու փորձի մեջ:

 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 16-ին մի խումբ մարդիկ  փորձել են Թուրքիայում ռազմական հեղաշրջում կատարել: Հիմնական առճակատումը տեղի է ունեցել Անկարայում եւ Ստամբուլում: Սպանվել է ավելի քան 240 թուրք քաղաքացի, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է, իսկ ապստամբությունը ճնշվել է:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /