• USD 480.13
  • GBP 670.45
  • EUR 587.25
  • RUB 7.74
  • GEL 196.17
Ապրիլ 24, 2018
Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը

 

Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
11.12.2017 | 14:15

Վերաօծուեցաւ Օձուն համայնքի Հոռոմայրի Ս.Նշան աղօթատունը

Ձեռամբ Գուգարաց  թեմի    առաջնորդ Տ. Սեպուհ արք.   Չուլճեանին   վերաօծուած է  Հոռոմայրի    Ս. Նշան    վանքի  վերին աղօթատունը:   «Հայ Ձայն»  այս մասին տեղեկութիւն ստացաւ  Գուգարաց թեմի  առաջնորդարանէն:

Ըստ  նոյն աղբիւրին     ուխտատեղին  երկար ժամանակէ ի  վեր կը գտնուէր  անմխիթար   վիճակի մը  մէջ  եւ   թեմի  պատկան մարմինները   նպատակայմար   համարած են    պէտք եղած    նորոգութիւնները ընելէ  ետք  վերաօծել   աղօթատունը, որուն մերձ կը հանգչին    շարք մը  կրօնական   գործիչներ: Կը նշուի նաեւոր  Երկու փոքրիկ խորանները նախատեսուած  եղած  են  ճգնաւորներու   եւ մենակեացներու՝ առանձնանալու և պատարագներ մատուցելու համարԱղբիւրը   հաղորդեցոր Լոռիի  մարզպետ Արթուր Նալպանտեան  ու իր ընկեր, Թումանեանի տարածաշրջանի էլ.ցանցի պետ Աշոտ Շաքարեանը       բաւական  ժամանակ առաջ ուխտած  են  վերականգնել այս աղօթատունը եւ  ամէն  առիթի  ներկայանալով այդ սրբավայրերը  վերանորոգած են իրենց ուխտը   իրականացնելու համար     վերանորոգման աշխատանքները:

Յիշարժան օրուան տօնակատարութեան մասնակցած են գիւղի բարեպաշտ ժողովուրդը, երիտասարդներն ու դպրոցականները:

 Օծուած են  եռանաւ Սրբատեղիի գագաթներու զույգ խաչերը   եւ ապա աղոթատան մէջ օծուած  են  պատարագի Սուրբ Սեղանը և կից երկու խորանները:

Հանդիսապետութեամբ թեմակալ առաջնորդին` նորաօծ աղօթատան գաւիթին մէջ  ուխտի Պատարագ մատուցած է  տարածքի  հոգեւոր  հովիւ արժանապատիւ Տէր Վրթանէս քհնյ. Բաղալեանը՝ սպասաւորութեամբ՝ Ալավերտիի հոգեւոր հովիւ Տէր Միքայէլ քհնյՇաղոյեանի և Ախթալայի հոգեւոր հովիւ Տէր Հեթում քհնյ. Թարվերտեանի:

Յաւարտ Պատարագի` Սրբազան Հայրն իր օրհնութեան ու շնորհաւորանքի խօսքը ուղղեց ներկաներուն, օրհնեց բարերարները եւ  ապա օրհնութեան գիր ու սրբապատկերներ նուիրեց անոնց: Սրբազանը օրհնութեան և քաջալերանքի խօսքեր ըսաւ  ուխտատեղիի վերականգնման ճարտարապետին՝ Սուրէն Աբովեանինև շինարար Յակոբ Յարութիւնեանին, Տէր Վրթանէս քահանայինԱրսէն Տիտանեանին, Արտակ Ապրեսեանին   եւ Համլետ Յակոբեանին:

Արարողութեան աւարտին աղօթատան բարերաներուն կողմէն  ներկաներուն  բաժնուեցաւ  ուխտի մատաղ:

 

 

 Սագօ Արեան. «Հայ Ձայն»ի Աւագ  յօդուածագիր

 

 

 

 

 



    Լրահոս
    Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /