• USD 483.02
  • GBP 614.45
  • EUR 546.97
  • RUB 7.23
  • GEL 184.53
Օգոստոս 15, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Մենք 1 տարեկան ենք
12.12.2017 | 16:20

Հայ Ձայնը մեկ տարեկան է. անաչառության և միավորման ճանապարհով…

Այսօր  իր փոքրիկ հոբելյանն է նշում Հայ Ձայն պարբերականը: Անցած մեկ տարվա ընթացքում թերթը հասցրել է վստահ քայլերով մուտք գործել հայկական էլեկտրոնային մամուլի համերաշխ ընտանիք: Ավելին, առանց չափազանցելու կարող եմ ասել, որ Հայ Ձայնն իր ուրույն տեղն է գտել այդ ընտանիքում  շնորհիվ խմբագրակազմի և թերթի համակարգող խորհրդի կողմից որդեգրած հավասարակշռված, հիմնավորված քաղաքականության, ներկայացվող նյութերի ճշգրտության, կատարվող վերլուծությունների բազմակողմանիության և անաչառության, լրագրողական էթիկայի և կոռեկտության: Վստահ եմ, որ հատկապես այս որակների համար թերթը սկսեց վայելել ընթերցողի սերն ու հարգանքը:

 

Առաջարկում եմ փոքրիկ շրջայց կատարել թերթի խորագրերով:

Հայաշխարհի ձայն խորագիրն, ամբողջությամբ համապատասխանելով իր վերնագրին, ամենաբազմազան նյութեր է ներկայացնում ինչպես մայր հայրենիքից՝ Հայաստանից, այնպես էլ  Արցախ աշխարհից, պոլսահայության կյանքից, Սփյուռքի ազդեցիկ այլ գաղթօջախներից: Ներքին և արտաքին քաղաքական պաշտոնական քրոնիկոն, Հայաստանյան և Սփյուռքյան եկեղեցական կյանքի անցուդարձ, հետաքրքրաշարժ իրադարձություններ, մարզական ձեռքբերումներ: Առանձնակի սիրով և հպարտությամբ են լուսաբանվում Մխիթարյան Միաբանության 300 – ամյակին նվիրված նյութերը՝ ամեն անգամ զարմացնելով նյութի նարկայացման թարմությամբ և պատմական փաստերի նկատմամբ հոգատար վերաբերմունքով:

Հանդիսանալով Ռամկավար Ազատական կուսակցության խոսափողներից մեկը՝ Հայ Ձայնը, բնականաբար, մշտապես լուսաբանում է կուսակցական կյանքում տեղի ունեցող կարևորագուն իրադարձությունները, իսկ նյութերի ընթերցումների քանակը վկայում է, որ մեզանում նման պահանջարկ, հիրավի կա: Մեր ձայնը խորագիրը ներկայացնում է տեղական կառույցների աշխատանքը: Մշտապես հետաքրքիր է ընթերցել նաև Թէքէեան Մշակութային Միութեան գործունեությունը լուսաբանող տեղեկատվությունը, մասնավորապես տեղեկանալ Կենտրոնի 70 – ամյակին նվիրված բազմապիսի միջոցառումներին:

Աշխարհի ձայն խորագրի ներքո զետեղվող տեղեկատվությունը նույնպես թարմ է, ծավալուն և բովանդակալից: Առավել մեծ հետաքրքրություն են վայելում լուրերը հայաշատ համայնքներից:

Հետաքրքրություն են վայելում նաև Հոդվածներ բաժնի նյութերը: Սովորաբար դրանք վերաբերում են ամենավերջին իրադարձություններին, որոնք մեծ հասարակական արձագանք են գտել և կարոտ են ոչ այնքան լուսաբանման, որքան մասնագիտական վերլուծության:

Գրեթե յուրաքնչյուր օր Հայ Ձայնը տպագրում է հետաքրքիր հարցազրույցներ: Անկախ նրանից, դա թերթին տված էքսկլյուզիվ հարցազրույց է, թե այլ պարբերականներից մեջբերված, նման նյութերը կարդացվում են մեկ շնչով և մեծ հետաքրքրությամբ:

Պարբերաբար թարմացվում է նաև Հայ Ձայնի տեսա և ֆոտոդարանը:  

Չեմ կարող չնշել նաև մի հանգամանքի մասին, որը բնորոշ է հասուն, հավակնոտ և հեղինակավոր կայքերին: Շատ բարձր մակարդակի վրա է նաև կայքի ռուսերեն լեզվով տարբերակը՝ անընդհատ թարմացվող, ռուս քաղաքական և հասարակական գործիչների հետ հրատապ հարցազրույցներով համեմված: Անշուշտ, այս առումով հետ չի մնում նաեւ անգլալեզու տարբերակը:

Թերևս այսքանը…բարի տարեդարձ քեզ, ընթերցողի լավ բարեկամը դարձած Հայ Ձայն, առանց որի շատերիս համար արդեն չի կարող ամբողջական լինել օրվա իրադարձությունների ներկապնակը:

Շարունակիր զուրկ մնալ էժանագին սենսացիաներից և ընթանալ քո կողմից որդեգրած միակ ճիշտ՝ անաչառ, ճշմարիտ ու ամենակարևորը՝ կառուցողական և ազգը միավորող ուղով՝ ի տարբերություն շատ – շատերի:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /