• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Լրահոս, Մենք 1 տարեկան ենք
12.12.2017 | 14:10

Ռամկավար Ազատական կուսակցության Գերագույն Խորհրդի ավագ անդամ Արշավիր Գյոնջյան

Արշաւիր Կեօնճեան

 

Սիրելի Ընկերներ,

Մեծագոյն գոհունակութեամբ, հպարտութեամբ եւ գնահատանքով կ՝անդրադառնամ թէ Ռ.Ա.Կ.եան Հայ Ձայն էլեկտրոնային նորագոյն լրաթերթը այսօր կը թեւակոխէ իր ստեղծման առաջին տարեդարձը:

Իր ստեղծման առաջին օրէն ի վեր Հայ Ձայնը յաջողեցաւ լրատուական նոր չափանիշ մը հաստատել արդէն իսկ խճողուած հայկական էլեկտրոնային բազմաթիւ այլ հրատարակութեանց խճաքարին վրայ:

Դուք կրցաք ամէն օր, Հայ Ձայն.ին միջոցաւ, հայ աշխարհին տալ լուրերու այժմեականութիւն, այլազանութիւն եւ խորք այնպիսի հաղորդականութեամբ մը, որ աշխարհասփիւռ դիտողին, հետեւողին եւ ընթերցողին համար բնական պահանջք դառնայ ամէն առաւօտ բանալ համացանցի էջը եւ հետաքրքրութեամբ կարդալ այնտեղ երեւցող վերջին լուրերը:

Այդ պարագան յաջողութեան անվիճելի փաստն է, անկասկած:

 

Սիրելի Ընկերներ, հանգրուանային այս նշանակալից առիթով, կ՝ուզեմ ջերմագինս շնորհաւորել Ձեր բարեացակամ եւ նուիրեալ վերահսկողութեամբ գործող Հայ Ձայն.ի ամբողջ անձնակազմը, յիշելով յատկապէս Ընկեր Կարեն Կակոյանը եւ իր Երեւանեան ամբողջ խումբը:

 

Անկեղծօրէն՝

Արշաւիր Կեօնճեան

Ռամկավար Ազատական կուսակցության Գերագույն Խորհրդի  ավագ անդամ եւ Կենտր. վարչության նախկին ատենապետ, ՀԲԸՄիության Կենտր. վարչության նախկին փոխնախագահ, Թեքեյան մշակութային միության Մ. Նահանգների եւ Կանադայի Կենտր. վարչության անդամ, հայտնի գյուտարար-ֆիզիկոս, Մոնրեալի Մկգիլ համալսարանի պրոֆեսոր։



    Լրահոս
    Արցախ
    Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի, բայց մենք նաև պատերազմ չենք ուզում. Նիկոլ Փաշինյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /