• USD 483.02
  • GBP 614.45
  • EUR 546.97
  • RUB 7.23
  • GEL 184.53
Օգոստոս 15, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Լրահոս, Մենք 1 տարեկան ենք
12.12.2017 | 15:30

Գրող, հրապարակախոս, ԱՄՆ և Կանադայի ԹՄՄ Կենտրոնական վարչության ատենապետ, ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ Երվանդ Ազատյան

Հայ Ձայնի Վարչութեան,

 

Յատուկ գոհունակութեամբ կ՛ուզենք ողջունել «Հայ Ձայն»ի յայտնութեան առաջին տարեդարձը։


«
Հայ Ձայն»ը եկաւ նոր երանգ մը աւելցնելու մեր լրատուական համակարգին մէջ, միեւնոյն ատեն հանդիսանալով ՌԱԿ-ի ձայնը։ 


Մի խումբ նուիրեալ ընկերներ առաջնորդող դեր մը ունեցան «Հայ Ձայն»ի ծնունդին մէջ ու կը  շարունակեն դիեցնել անոր աճման գործընթացը։


Որքան իր լրատուական սկզբունքներով նոյնքան նաեւ իր արտաքին արտայայտութիւններով՝ «Հայ Ձայն»ը եկաւ յատկանշուիլ իր արդիականութեամբ։ 
Ի սրտէ կը մաղթեմ որ յառաջիկայ տարիներուն աւելի հզօր հնչէ «Հայ Ձայնը»ը, լուսաւորելով մեր լրատու համակարգը Հայաստանէն մինչեւ խաղաղական ովկիանոս։

 

Սրտագին զգացումներով,
Երուանդ Ազատեան

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /